Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Բոլորը տքնում են ու մտահոգվում, մինչդեռ կա Լաչինի միջանցքի ճգնաժամի մեկ հստակ հանգամանք

Ռուսաստանը շարունակում է բարդ ու տքնաջան աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը, երբ նրան հարց են ուղղել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Իլհամ Ալիևին ուղղված՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հորդորի մասին: Ինչ է նշանակում տքնաջան աշխատանք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, կամ ինչ է ենթադրում դա, այդքան էլ պարզ չէ, թեև ընդհանրապես Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առումով պարզ է ընդամենը մի բան՝ Ադրբեջանն այն փակել է ու դրա հետևանքով 120 հազար խաղաղ մարդու կյանք վերածել մարդասիրական ճգնաժամի և աղետի: Բոլորը խոսում են այդ մասին, բոլորը հայտարարում են, որ պետք է հաղթահարել այդ ճգնաժամը, պետք է բացել Լաչինի միջանցքը, բոլորը խոսում են, որ այդ ուղղությամբ աշխատում են, տքնում են, բոլորը կոչ և հորդոր են հղում Ադրբեջանին, հայտնում են իրենց մտահոգությունը մարդասիրական ճգնաժամի և լրջացող իրավիճակի կապակցությամբ, սակայն արդեն չորս տասնօրյակ և ավելի չի փոխվում ոչինչ: Շատ բարդ է պատկերացնել, որ՝ բոլորն ուզում են միջանցքի բացում, հորդորում ու կոչ են անում Ադրբեջանին բացել այն, թերևս Թուրքիայից բացի, բայց Ադրբեջանը դիմադրում է: Սա նշանակում է, որ բոլորը չէ, որ ուզում են միջանցքի արգելափակում: Իսկ ո՞վ չի ուզում: Այս հարցի պատասխանը մեզանում գտնվում է եզրակացությունների, ենթադրությունների, վերլուծությունների մակարդակում, երբեմն նաև պարզապես գուշակությունների կամ քաղաքական երկրպագությունների կամ հակակրանքների: Գործնականում բացակայում են փաստերը, թե հատկապես ո՞վ չի ուզում, որ միջանցքը փակվի, ո՞վ է խաբում, թե մտահոգ է, ո՞վ է ստում, թե աշխատում է միջանցքը բացելու ուղղությամբ, ո՞վ է ձևական կոչեր ու հորդորներ հղում, գործնականում սակայն ունենալով լիովին այլ մոտիվներ: Հայաստանի և Արցախի հայությանը շատ դժվար է ստանալ այդ հարցերի ստույգ, փաստական, «նոտարով» հաստատված պատասխանները: Հետևաբար, թերևս կա տվյալ իրավիճակում որոշակի ունիվերսալ բանաձևով առաջնորդվելու անհրաժեշտություն: Կամ, գտնվում է Ադրբեջանի հետ պայմանավորվելու որևէ տարբերակ, եթե կա այդպիսի փոխադարձ շահեկան տարբերակ, կամ պետք է Ադրբեջանի հետ մեկտեղ միջանցքի փակ լինելու համար պատասխանատվություն դրվի բոլոր այն «հոգատարների» և «տքնողների», Բաքվին կոչ անողների կամ հորդորողների վրա, որոնք խոսում են, սակայն չկա գործ և չկա արդյունք:

Եթե միջանցքը փակ է և Արցախում մարդասիրական ճգնաժամ, ապա դրա համար պատասխանատու են թե Ադրբեջանը, թե Ռուսաստանն իր խաղաղապահներով, թե Միացյալ Նահանգներն իր խաղաղության հանձնառությամբ, թե Եվրամիությունն իր էներգետիկ գործարքներով, թե բոլոր նրանք, որոնք կազմում են միջազգային կառույցներ կամ այսպես ասած միջազգային հանրություն ու խոսում ինչ որ արժեքներից՝ մարդասիրական, ժողովրդավարական, ազատական և այլն: Այսօր, այս պահին Արցախում 120 հազար մարդու հանդեպ այդ արժեքները տրորվում են առնվազն մեկ մարդու ցինիկ հանդգնությամբ, ու չկա այդ մեկ մարդու իրական պատասխանատվության հարց բարձրացնող ոչ մի խաղաղ հանձնառության ոչ մի հեղինակ և տքնող:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում