Tuesday, 19 03 2024
Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ խաղը Տավուշում
«Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում». Պեսկով
Ցավոք, Ադրբեջանի պատճառով քարտեզների ընտրության պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել
Խոսքը հայկական գյուղերին չի վերաբերում. Հովիկ Աղազարյանը՝ Տավուշի 4 գյուղերի մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի

Կոչերը կարևոր են, բայց Ադրբեջանի կողմից ռեալ գործողության չեն հանգեցնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է բացել Լաչինի միջանցքը։  Կարծում եք Հայաստանում այս զանգի հետ կապված ոգևորությունը չափազանցված չէ՞, Ալիևը տեղի կտա՞ այդ հորդորներին։

-Դա գործընթացի մի բաղադրիչ է, բայց փորձը ցույց է տալիս, որ որքան էլ զանգահարում են Ալիևին, որքան էլ կոչեր են անում միջազգային հանրության ամենատարբեր ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունները, որքան էլ որ միջազգային մամուլն անդրադառնում է, դա Ալիևի գործողությունների վրա առանձնապես ազդեցություն չի թողնում։Ալիևի մեջքին ամբողջությամբ կանգնած է թուրքական դիվանագիտությունը և բնական է, որ այս գործողությունը  համաձայնեցվել կամ առնվազն կորդինացվել է թուրքական կողմի հետ։ Ես կարծում եմ, որ նման պայմաններում իհարկե  կոչերը կարևոր են, բայց  Ադրբեջանի կողմից ռեալ գործողության չեն հանգեցնում։

-Ձեր դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ազդեցութան լծակներ չունի՞։

-Իհարկե Միացյալ Նահանգներն ունի որոշակի ազդեցության լծակներ Թուրքիայի վրա, բայց այսօր Թուրքիան շատ ավելի կարևոր է Միացյալ Նահանգների համար ու փորձում են Թուրքիային շատ ավելի կարևոր հարցերում որպես գործընկեր օգտագործել՝ կլինի դա ուկրաինական ճգնաժամը կամ Մերձավոր Արևելքը։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները փորձում է բալանսավորված ճնշում և բալանասավորված աշխատանք տանել Թուրքիայի հետ, ինչից բնականաբար Թուրքիան օգտվում է և նաև սեփական խաղն առաջ մղում։

-Սեպտեմբերյան սրացումը, շատերի կարծիքով, Բլինքենի մեկ զանգը կանգնեցրեց։ Համանման իրավիճակ չէ՞։

-Իրականում շատ տարբեր կարծիքներ հնչեցին, թե ում զանգը և ընդհանրապես որ պետության գործողությունն այդ պատերազմը կանգնեցրեց։ Այո՛, ակնհայտ է մեկ բան, որ Միացյալ Նահանգները շահարգրգռված է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, պրոցեսներն ընթանան խաղաղության օրակարգով։ Դա ԱՄՆ-ի ռազմավարական շահն է մեր տարածաշրջանում՝ այսինքն ոչ թե ինքնին խաղաղությունը, այլ ԱՄՆ-ի հիմնական մարտավարությունը Ռուսաստանին տարածաշրջանում առնվազն բալանսավորելը։ Այդ առումով Միացյալ Նահանգների շահերից բխում է, որ տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն, որպեսզի դրանով թուլանա ռուսական ազդեցությունը։

-Բլինքենն առաջիկայում պատրաստվում է Անկարա ու Աթենք մեկնել։ Կարծես այս երկրներն առավել հետաքրքիր են Վաշինգտոնի համար։

-Այո՛, ես սկզբում էլ նշեցի, որ ամբողջը պետք է մեկ պատկերի մեջ նայել, այսինքն ամբողջ պրոցեսները պետք է մեկ ընդհանուր պատկերի մեջ նայել, թե գլոբալ առումով Թուրքիայի վրա ճնշումներն ինչ ուղղություններով են առաջ շարժվում։ Այս առումով պատկերն ավելի ամբողջական պետք է դառնա։

-Իսկ որո՞նք են Աթենք ու Անկարա այց կատարելու հիմնական մոտիվները։

-Իհարկե  Միացյալ Նահանգների համար չափազանց մտահոգիչ է լարվածությունը ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև, մանավանդ այնպիսի երկրների, ինչպիսիք են  Հունաստանը և Թուրքիան, մանավանդ այն պարագայում, երբ այս երկրների միջև կոնֆլիկտի պատմությունը բավականին երկար է։Խոսքը գնում է Կիպրոսի մասին։ Միացյալ Նահանգների համար սկզբունքային է, որ պետությունները միասնական գործեն, այսինքն՝ ՆԱՏՕ-ն ամբողջական գործի, փորձեն այնպես անել, որ ՆԱՏՕ-ի մեջ չլինեն խնդիրներ և որպեսզի այդ խնդիրները չվերածվեն առավել լուրջ գործողությունների ու միասնական փորձեն դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում