Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: Հարցազրույցի ժամանակ հնչած մտքերի և դրան հետևած արձագանքների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:
Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախից մեսիջ է գալիս, որ մենք ՌԴ-ի հետ ենք․ «Արցախի բնակչությունը իր ապագան կապում է Ռուսաստանի հետ: Հերթական անգամ օգտագործվեց մեծ ամբիոն ու եղավ մեսիջ Արցախից՝ մենք ՌԴ-ի հետ ենք»: