Ռուբեն Վարդանյանի հայտարարություններում վտանգավոր կետեր կան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախյան շարժման մասնակից, հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը պրոռուսական գիծն է տանում Արցախում․ «Ռուբեն Վարդանյանը քաղաքական դաշտում անելիք չունի, նրա այստեղ գալը հատուկ ծրագրով է»:
Ավանեսյանը կարծում է, որ Արցախի պայքարի վերջը միացումն է Հայաստանի հետ․ «Արցախը իր ապագան տեսնում է Հայաստանի հետ: Ինչքան երկար տևի Լաչինի հարցը, այնքան շուտ կորոշվի Արցախի ապագան»: