ԵՄ առաքելության ներկայությունը կզսպի Ալիևին, նա չի համարձակվի կրակելու հրաման տալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով՝ ԵՄ առաքելությունը Հայաստանին շնչելու հնարավորություն է տալիս․ «Պետք է վերազինվել: Եթե իրերը գնան այն ուղղությամբ, որով գնում է՝ հանգեցնելու է նրան, որ Արևմուտքի և ԱՄՆ ազդեցությունը մեր տարածաշրջանում մեծանալու է և կասեցնելու է Ադրբեջանի հարձակումը»: