
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին եւ Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Մահմուդ Աբասը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումը:
Բաղերին և Աբասը այսօր Թեհրանում քննարկել են երկկողմ հարաբերությունները և համատեղ համագործակցության զարգացումը՝ երկու բարեկամ երկրների և նրանց ժողովուրդների շահերի ապահովման նպատակով: