Իշխանությունը արդարանալու գիծն է բռնել․ վիշտը կիսելու փոխարեն արդարանում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Իրավապաշտպանի համար ակնհայտ է, որ բանակում բարեփոխման հետք չկա․ «Տեսնում ենք բարեփոխումները․ իշխանությունը պատասխանատվության զգացումից գոնե լռի: Իսկ ով է վստահում իրավապահ մարմիններին․ ինչու Փաշինյանը այդ վարկածը ներկայացրեց որպես վերջին ճշմարտություն: Այդ վարկածին հանրությանը չի վստահում․ ինչու է իշխանությունը ամեն կերպ պնդում այդ վարկածը: Հետևողական պաշտպանելու ենք բենզին լցնող կապիտանին»: