ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարում կքննարկի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)` կատարական կողմի հետ առողջապահության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով»,- նշված է որոշման մեջ: