
Ադրբեջանի կառավարությունը միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթուղթը։ Դրա ուսումնասիրությունից պարզվում է, որ հայցը վերաբերում է ռասսայական խտրականությանը, թե իբր Հայաստանը պատասխանատու է ադրբեջանցիների սպանությունների ու ֆիզիկական վնասների համար։
Ադրբեջանական կողմը պահանջում է ներկայացված ապացույցների հիման վրա բավարարել Հայաստանի պատասխանատվության վերաբերյալ միջնորդությունը։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։