Հունվարի 23-ին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին է ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչները քննարկել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող դրամատիկ իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքները։ Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում։