Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Ի՞նչ է պատասխանել Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի հորդորին

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտնել է Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նա հորդորել է Ադրբեջանի նախագահին անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որի ամեն փակ օրը ավելի է սրում մարդասիրական խնդիրները Արցախում: Բլինքենը նաև հորդորել է «կրկկնապատկել» ջանքը Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցության ուղղությամբ, հայտնելով այդ գործին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը: Անշուշտ, ԱՄՆ պետքարտուղարի մակարդակով հնչող այդօրինակ հորդորը ունի քաղաքական մեծ նշանակություն, ըստ այդմ առաջանում է տրամաբանական հարց, թե ինչ է պատասխանել Ալիևը: Ի՞նչ է ասել Ալիևը հորդորին ի պատասխան: Ասել է, որ կբացի՞: Իսկ ի՞նչ պայմանով, թե՞ Բլինքենն ասել է, որ Ալիևը բացի միջանցքը առանց որևէ նախապայմանի: Պաշտոնական հաղորդագրությունները «վերծանելու» համար շատ կարևոր են այդ մանրուքներն ու դետալները, որոնք գործնականում կազմում են խնդրի առարկան: Ի՞նչ ազդեցություն է ունենալու միջանցքը բացելու ԱՄՆ պետքարտուղարի հորդորը, քանի՞ օր անց է Ալիևը բացելու միջանցքը: Եթե չբացի, դա կնշանակի՞, որ ԱՄՆ-ն անզոր է Ալիևի դեմ, կամ չունի նրան ավելի ուժեղ ճնշելու ցանկություն: Օրեր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովն էր հայտարարում, թե բանակցություն կա կողմերի միջև՝ նկատի ունենալով նաև Արցախի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի շփումները՝ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, և առաջիկա օրերին հարցը կլուծվի, ըստ Լավրովի: Այդ հայտարարությունից անցել են օրեր, բայց հարցը լուծված չէ:

Այն, որ Ռուսաստանն այսօր չունի Ալիևի հանդեպ կոշտ քաղաքականության հնարավորություն, ամենևին նորություն չէ, և այստեղ անգամ ցանկության հարցն էլ մղվում է երկրորդ պլան: Նույնիսկ ցանկության պարագայում՝ Ուկրաինայում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ու Բրիտանիայի և նրանց դաշնակիցների հետ պատերազմի մեջ մտած Մոսկվայի համար կենսական նշանակություն է ստանում հարաբերությունը Ադրբեջանի հետ, որի միջոցով պետք է ձևավորվի Հյուսիս-հարավ առանցքը և կապը Իրանի հետ՝ ՌԴ և Իրանի այսօր միակ ցամաքային կապը: Միևնույն ժամանակ, ռուսների համար Լաչինի փակ միջանցքը իհարկե նաև խնդիր է, թե Արցախի, թե Հայաստանի հանդեպ, լեցուն մարտահրավերներով, քանի որ արգելափակված միջանցքը ստեղծում է ռուսական մանդատի անարդյունավետության և դրա փոխարինման թեմայի  քաղաքական գեներացիայի հորդ աղբյուր: Այդտեղ առաջանում է հարց, թե ԱՄՆ ինչու՞ պետք է աջակցի Ռուսաստանին «ազատվել» այդ խնդրից: Կա մի քանի հանգամանք: Կամ Միացյալ Նահանգները որևէ ցանկություն չունի գործուն պատասխանատվություն ստանձնել ՌԴ մանդատի փոխարեն՝ իսկ Նահանգների պատասխանատվությունն այդ առումով առաջնային է լինելու ցանկացած դեպքում, երբ խոսք լինի ռուսական մանդատը միջազգայինով փոխարինելու մասին, հետևաբար ՌԴ մանդատի արժեզրկման այս փուլը համարելով բավարար, կարող է օժանդակել միջանցքի բացմանը և ավելին՝ ստանալ դրա դափնին, կամ Ռուսաստանը կարող է գնալ ԱՄՆ հետ որևէ պայմանավորվածության, ինչի դիմաց ստանալ աջակցություն Լաչինի ճգնաժամի հանգուցալուծման գործում:

Ի դեպ, հատկանշական է, որ ՌԴ հետախուզության ղեկավար Նարիշկինն օրերս հայտարարել էր ԱՄՆ հետախուզության ղեկավարի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման կարևորության մասին, չբացառելով նոր հանդիպում: Կամ Միացյալ Նահանգները առերևույթ հորդորելով Բաքվին բացել միջանցքը, գործնականում սակայն «սրում» է մրցակցություն այդ հարցում ՌԴ հետ, այդ կերպ իրական քաղաքական ազդեցության առումով փորձելով թույլ չտալ խդրի հանգուցալուծում և Ռուսաստանին իր մանդատով հանդերձ շարունակել պահել ճգնաժամի մեջ, ճնշում բանեցնելով և գուցե մղելով այսպես ասած զիջումների այլ հարցերում: Այդ իսկ պատճառով կարևոր հարց է ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ է ասել Ադրբեջանի նախագահը նրա հորդորին ի պատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում