Ծայրահեղ քաղաքականացված ենք, հասարակությունը այնքան էլ հասուն չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:
Ռեժիսորի խոսքով՝ իրար պիտակավորելը, ցեխ շպրտելը, պղտոր ջրում ձուկ որսալը քաղաքականություն չէ․ «Ինֆորմացիոն հոսքի առջև հասարակությունը անպաշտպան է: Ինֆորմացիոն արտահոսք է, արգելք չկա, թացը չորից չենք տարբերում: Պետականաշինության մեջ բացարձակ անընդունակ ազգ ենք: Մենք էլիտա ձևավորել չգիտենք: 30 տարվա մեջ մենք ի վիճակի էինք միջուկային պետություն դառնալ, բայց չարեցինք: Կամ սովորում ենք, կամ վերանում ենք որպես ազգ»: