Ինչպես հաղորդել էինք, գերծանր քաշային Վիտալի Կլիչկոն պարտության էր մատնել ամերիկացի Շենոն Բրիգսին: Ընդհանուր առմամբ, ուկրաինացի բռնցքամարտիկն ամերիկացու գլխին հասցրել է 302 հարված, որի հետեւանքով վերջինս ստացել է դեմքի եւ ձեռքի բազմաթիվ վնասվածքներ: Այժմ բռնցքամարտիկը գտնվում է Համբուրգի համալսարանի հիվանդանոցում: Ամերիկացու մենեջերի խոսքերով, հնարավոր է, որ Բրիգսին վիրահատեն: Համակարգչային ստուգումները ցույց են տվել, որ արյան զեղման վտանգ չկա:
Կլիչկոն հիվանդանոցում այցելել է իր մրցակցին:
Այս մասին հաղորդում է Спорт-Экспрес-ը: