Կարող ենք ասել, որ Հայաստանը ռազմավարական շրջադարձ է իրականացրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդի որոշմանը, այն է՝ Հայաստանում մոտ երկու տարով դիտորդական առաքելություն տեղակայել:
Բաբաջանյանը կարծում է, որ Ռուսաստանից հարվածները այսպիսի դրամատիկ որոշումներից հետո գալու են երկրի ներսից․ «Ռուսաստանը բոլոր զազրելի հնարավոր մեթոդներին դիմել է : Ռուսաստանը առնվազն երկու տարով զրկվում է Ադրբեջանին որպես բութ գործիք Հայաստանի վրա բանեցնելու հեռանկարից: ԵՄ որոշումից հետո Ռուսաստանը գործի է դնելու բոլոր միջոցները Հայաստանը ներսից պայթեցնելու համար: Քոչարյանը այսբերգի երևացող կողմն է»: