ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ՝ պահանջելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը կոմերցիոն երթևեկության համար: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի ռիսկը վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարը: Պետքարտուղարը խրախուսել է Ալիևին կրկնապատկել ջանքերը ուղղված խաղաղության երկկողմ բանակցություններին: Նա նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
Կարծում եմ՝ բավականին կոշտ շեշտադրումներ են: Հուսանք՝ շուտով կտեղեկանանք Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհ- միջանցքի շրջափակման դադարեցման մասին: