Sunday, 06 10 2024
Հայաստանը պետք է լուծի իր Սահմանադրության տարածքային պահանջների հարցը․ Ամիրբեկով
Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին. երեխաները մարմնական վնասվածքներ են ստացել
Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը․ Նեթանյահու
Երևանցիները նվեր ունեին Դիլիջանին․ Տիգրան Ավինյան
Իսրայելի բանակը խոստովանել է, որ իրանական հրթիռները խոցել են երկու ավիաբազա
«Ինչպիսի խայտառակություն»․ Նեթանյահուն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը
Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է 25 զոհի մասին Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին
22:20
Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում. Մակրոն
Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Իրանը «պայթեցնել» ներսի՞ց
Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին. Ասադ
Նպատակները, որոնց հիման վրա ձևավորվեց ԵԱՏՄ-ն, չեն իրագործվում
Հաջիևը Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող ԱՄՆ կոնգրեսականներին մեղադրել է կողմնակալության համար
Պուտինի վերջին այցը Բաքու փոխել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի տրամաբանությունը
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը
Փաշինյան-Տրյուդո. ո՞ւմ քայլերն է ակնկալում Կանադան խաղաղության առաջընթացի համար
Հեզբոլլահը հարվածել է իսրայելական Սախնինում գտնվող ռազմական համալիրին
Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում. Քուրթուլմուշ
«Բազմաղբյուրի» ջրատարը վնասվել է․ Էջմիածնում և մի շարք գյուղերում ժամանակավորապես ջուր չի լինի
19:45
Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի նախաձեռնություններ կան. Արաղչի
Խաշթառակում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա տուժած
Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ՀՀ ԱԳՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Բեյրութում «Հեզբոլլահի» թիրախներին
ԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր
Ղազախստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե կլինի

Դեպքերի նվազում երեք ուղղությամբ․ ոստիկանությունը ներկայացրել է 2022-ի վթարների, զոհերի և վիրավորների վիճակագրությունը

Հայաստանում 2022 թվականին 2021-ի համեմատ վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով: Ինչպես այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ հավելելով. «Սա ամենատպավորիչ ցուցանիշն է վերջին մի քանի տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին 22,825-ով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, հետևաբար՝ երթևեկությունն ավելի է ծանրաբեռնվել:

Այնինչ 2021 թվականին, 2020-ի համեմատությամբ, վթարների քանակը 588-ով, վիրավորներինը՝ 853-ով, զոհերինը՝ 20-ով ավելի է եղել:

Դրական վիճակագրությունը ոչ թե պատահականության, այլ մի շարք իրավական, համակարգային և գործնական վերափոխումներ կյանքի կոչելու արդյունք է։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի պարեկային ծառայության ներդրումը նախ մայրաքաղաքում, ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Նորաստեղծ ծառայությունը, հաղթահարելով գործնականում ծագած խնդիրները, կարողացավ արդյունավետ հսկողություն իրականացնել ամենաինտենսիվ երթևեկությունն ունեցող մայրաքաղաքում, ապա հանրապետության մյուս խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Միաժամանակ ապահովվեց Լոռու և Շիրակի մարզերի միջպետական ու միջհամայնքային ճանապարհների երթևեկության անվտանգությունը։

Պարեկների արդյունավետ ծառայության մասին վկայող վիճակագրությունը, հատկապես ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու առումով, առանձին թեմա է, որին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։

Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակագրությունը տարեցտարի դրական առումով ավելի տպավորիչ կդառնա, եթե յուրաքանչյուր ոք գիտակցի, որ մեքենան անսթափ վարելը, սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհները չթույլատրվող հատվածներով անցնելը և այլ կոպտագույն խախտումները վտանգում են և՜ իրավախախտի, և՜ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հիշե՜ք, ճանապարհային երթևեկության անվտանգությունը բոլորիս պարտականությունն է և կախված է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում