Պետք է ստիպենք եվրոպական երկրների լիդերներին քայլեր ձեռնարկել ու Լաչինի միջանցքը բացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ակտիվիստ/Պրահա/ Բելլա Կնյազյանը:
Նրա խոսքով՝ ակցիաներով նպատակ ունենք Եվրոպայի առաջ բարձրացնել Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը․ «Եվրոպական երկրներում ցույցերով ավելի տեսանելի ենք դարձնում Լաչինի հարցը: Այնպես պետք է անել, որ ցույցերին շատ մարդ մասնակցի: Պրահայում ցույցերի կազմակերպմանը աջակցել է հոգևոր առաջնորդ Հայր Բարսեղը»: