Գերմանիայի և Հայաստանի նախագահների հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ Գերմանիան անհանգստացած է Լաչինի խնդրով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Գանդյանը:
Գանդյանի խոսքով՝ Գերմանիայի նախագահն ինքն անձամբ հետաքրքրված է Լաչինի հարցով․ «Լաչինի հարցով եվրոպական երկրներից աշխույժ է Ֆրանսիան, Գերմանիան ավելի շատ սևեռված է Ուկրաինայի վրա»: