Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քննարկվել են հաշմանդամային սպորտի ոլորտում առկա խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հաշմանդամային սպորտի խնդիրների, նախորդ տարի իրականացված միջոցառումների և 2023 թվականին սպասվելիք ծրագրերի վերաբերյալ քննարկմանը ներկա են եղել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ստաս Նազարյանը, նախարարության և այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ պետության կողմից հաշմանդամային սպորտին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացումից հետո, բնական է, պահանջները ևս մեծանում են՝ դրանց վերաբերյալ հետևողական մոտեցում ենթադրելով: 2022 թվականին հաշմանդամային սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով պետական ֆինանսավորմամբ նախատեսված է եղել ավելի քան 112 մլն դրամ. փաստացի ծախսվել է 82 մլն 500 հազար դրամ: 2023 թվականին պետական բյուջեով հաստատվել է 127 մլն դրամ ֆինանսական աջակցություն՝ ֆեդերացիաների ներկայացրած միջոցառումների ցանկի հիման վրա: Հաշմանդային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են ադապտիվ սպորտի զարգացմանն ուղղված քայլերի միասնական և համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:

Նրանք ներկայացրել են 2022 թվականին իրականացրած միջոցառումները, գրանցած արդյունքները և խոսել նաև այս տարի նախատեսված ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձներ են կատարվել անվասայլակով բասկետբոլի, պարաաթլետիկայի, պարածանրամարտի, պարաբազկամարտի, հաշմանդամային սեղանի թենիսի և մի շարք այլ մարզաձևերում իրականացված աշխատանքներին: Ընդգծվել է, որ միջազգային մրցաշարերի մասնակցության համար մարզիկների ընտրությունը պետք է կատարվի՝ հիմնվելով Հայաստանի առաջնությունների արդյունքների վրա:

«Սպորտում կան մրցումներ՝ հստակ չափորոշիչներով: Մրցման մեջ է որոշվում, թե ով է ուժեղ, ով՝ թույլ և ով պետք է մեկնի մրցման: Որոշ կազմակերպություններ, չանցկացնելով Հայաստանի առաջնություններ, ձևավորում են ազգային հավաքականներ: Սա անընդունելի է: Պետք է բացառենք այսպիսի տարերային բնույթով հավաքականների կազմերի ընտրությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և հասարակական կազմակերպությունների միջև առկա խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հարաբերությունները դարձնելով ավելի թափանցիկ և գործընկերային, ինչպես նաև երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ բացառելով խտրական և կողմնակալ վերաբերմունքը:

Նշենք, որ մինչև 2019 թվականը պետական ֆինանսական աջակցություն է ստացել հաշմանդամային սպորտով զբաղվող ընդամենը 4 հասարակական կազմակերպություն, իսկ դրամական աջակցության ընդհանուր չափը կազմել է մոտ 9 մլն դրամ, որը կարող էր ավելանալ՝ տվյալ տարում Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերի առկայությամբ պայմանավորված:

2022 թվականին ադապտիվ սպորտին առնչվող ծառայությունների ծրագրով իրականացվել են Հայաստանի 9 առաջնություն, ուսումնամարզական 3 հավաք, զանգվածային 3 միջոցառում:

Հաշմանդամություն ունեցող մարզիկները մասնակցել են միջազգային 9 մրցման, նվաճել 15 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում