Saturday, 30 09 2023
Չվերլուծեցինք, թե ինչ երևույթ էր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը
20:45
Բուլղարիան մինչև դեկտեմբեր կարգելի ուկրաինական արևածաղկի ներկրումը
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ավտանգության հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականության հետևանքները։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության հստակ գործողությունների կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի անմարդկային պաշարումը վերացնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան հետ վերադարձնելու նպատակով։

Արարատ Միրզոյանը Յենս Ստոլտենբերգին է նաև ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա զարգացումները:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ, անդրադարձ կատարել համագործակցության ներկա ծրագրերին և ապագա հեռանկարներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում