Նորմալ երկրներում ձախողումները հանգեցնում են քաղաքական պատասխանատուների հրաժարականին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը:
Սահակյանը չի կարծում տեղի ունեցած դեպքերով Պաշտպանության նախարարի և ալ պատասխանատուների հրաժարականը ազդեցություն կունենա բանակի վրա․ «Պաշտոնանկությունները տեղին էին, բայց միևնույն է՝ խնդիրը համակարգային է: Անվտանգության քայլերը պատշաճ մակարդակով չեն կատարվում: Խնդիրների համակարգային լուծումներից կաղում ենք»: Սահակյանը կարծում է, որ բանակի մեկ երրորդը իր անունը առանց տառասխալների գրելու ունակություն չունի․ «Մեր կրթական պատկերը տխուր է․ Բանակը մեր հանրության հայելին է: Անվտանգության կանոնների մասին կարդալու մշակույթ չունենք»: