Tuesday, 03 10 2023
Տո ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ԱԺ-ն անգամ հարկ չհամարեց հարգել զոհերի զոհերի հիշատակն այն դեպքում, որ երեկ էլ ենք ունեցել զոհ. Մինասյան
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում
Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին
10:45
ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Միլլեր
Եվրամիությունում Հայաստանի դեսպան. Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Եվրամիությանը, պետք է կոշտ արձագանք լինի Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման կետի խախտմանը
Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»
Լուրերի արտակարգ թողարկում 10։00
ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կօգնի՞ զենքով. խոստումներն առատանում են
Հռոմի ստատուտը՝ այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»
Ուղիղ. ԱԺ հերթական նիստը. Օրակարգում Հռոմի ստատուտի վավերացման հարցն է
Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»
Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է
Ի՞նչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը. «Հրապարակ»
Իրանցիները շատ լավ հասկանում են՝ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար
08:45
Վաշինգտոնը հորդորում է Երևանին ու Բաքվին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
«ՆԱՏՕ-ն վերջին շրջանում փորձում է ազդեցիկ դառնալ Հարավային կովկասում». Վելայեթի
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
Agos-ի անդրադարձը «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանի «ամենավատ կադրը». մեծ ընտրություն

Հայաստանի Մարդու իրավունքի Պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին, այն խորհրդարանին, որը 2022 թվականի հունվարին նրան առաջադրեց ու ընտրեց ՄԻՊ պաշտոնում: Դա տեղի ունեցավ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտին, որի ժամկետը լրանում էր փետրվարի 23-ին: Ի դեպ, Արման Թաթոյանը փաստացի Հայաստանի ՄԻՊ ինստիտուտի ոչ շատ մեծ, բայց արդեն թերևս ոչ այնքան փոքր պատմության ընթացքում միակ օմբուդսմենն է, որ պաշտոնավարել է ամբողջական ժամկետ: Ոչ ամբողջական ժամկետ են պաշտոնավարել թե առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, թե Արմեն Հարությունյանը, թե Կարեն Անդրեասյանը, որն այսօր ԲԴԽ նախագահն է: Եվ ահա, Քրիստինե Գրիգորյանն էլ համալրում է հրաժարական ներկայացրած ՄԻՊ-երի շարքը: Ընդ որում, այդ առումով Քրիստինե Գրիգորյանի հրաժարականը նման է Արմեն Հարությունյանին, որը 2011 թվականի փետրվարին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Իսկ այլ աշխատանքը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնն էր, որի համար Արմեն Հարությունյանը թողեց Հայաստանի հանրապետության ՄԻՊ պաշտոնը: Իհարկե նրա հրաժարականի ժամանակաշրջանը Հայաստանում բավականին թեժ քաղաքական գործընթացների շրջան էր, կապված 2008-ի նախագահի ընտրության ու դրան հաջորդած իրադարձությունների հետ, մարտիմեկյան ողբերգություն, դատական պրոցեսներ, քաղբանտարկյալներ և այլն: ՄԻՊ Արմեն Հարությունյանը այն ժամանակ ներկայացրեց զեկույցներ, որոնք պարունակում էին որոշակի հարաբերական ձևակերպումներ, իսկ պատկերի ամենից խոսուն բնորոշումը թերևս այն էր, ինչ ասաց Ռոբերտ Քոչարյանը, որի իշխանության շրջանում էր Արմեն Հարությունյանը հայտնվել ՄԻՊ պաշտոնում՝ «իմ ամենաանհաջող կադրը»: Այդպես էր Ռոբերտ Քոչարյանը բնորոշել 2011-ին հրաժարական տված Արմեն Հարությունյանին՝ 2008-ից հետո նրա օմբուդսմենական գործունեության, միաժամանակ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ Հայաստանի ՄԻՊ պաշտոնից հրաժարվելու առնչությամբ:

Քրիստինե Գրիգորյանն էլ հայտարարում է, որ հրաժարական է ներկայացնում այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Այդ պաշտոնը Հայաստանում է, թե արտերկրում, ՄԻՊ-ը խոստանում է հանրայնացնել պատշաճ պահի: Թե ինչով է ներկայիս պահը դրա համար ոչ պատշաճ կամ ինչ խպայմաններով է որոշվելու պահի պատշաճությունը, այս պահին պարզ չէ: Պարզ է միայն, որ Քրիստինե Գրիգորյանը լինելով Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում նշանակված առաջին օմբուդսմենը՝ անկասկած իհարկե դարձյալ ոչ հեշտ, մեղմ ասած բարդ թե ներքին, թե անվտանգային ժամանակաշրջանում, այդ պաշտոնը թողնում է գործնականում պաշտոնավարման դեռևս մեկ տարին էլ չլրացած, քանի որ Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է խորհրդարանում ընտրվելուց մեկ ամիս անց՝ երբ լրացել էր Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը: Ի՞նչ բնորոշում կտա իր իշխանության շրջանի առաջին օմբուդսմենի քայլին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պետական պաշտոնը թողնելու որոշմանը Նիկոլ Փաշինյանը: Կհամարի՞, որ Գրիգորյանն էլ իր «ամենավատ կադրն» էր, թե՞ այդ առումով Նիկոլ Փաշինյանի «ընտրությունը» չափազանց մեծ է, ընդ որում նաև այն խորհրդարանում, որը մեկ տարի առաջ ընտրել էր ՄԻՊ-ին և պետք է փաստորեն առաջիկայում ընտրի նորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում