Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և այլոց, ովքեր ծանր պահին իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց վերջիններս բախվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով:
«Շնորհակալություն եմ հայտնում Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և շատ այլ մարդկանց այս դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին կանգնելու և իրենց ձայնը բարձրացնելու համար: Ձեր ձայնն ու աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեն Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վարդանյանը:
🌐@HenrikhMkh, @karenkhachanov, @KimKardashian, @serjtankian, @rosalinnmusic and so many others – thank you for standing by and speaking up for the people of #Artsakh/ #NagornoKarabakh during this difficult time. Your voices and support mean so much. pic.twitter.com/hcB11fK9x3
— Ruben Vardanyan (@RubenVardanyan_) January 22, 2023