
Եվրամիության Խորհուրդը հաստատել է Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։ Առաքելությունը կունենա 2 տարվա մանդատ, կենտրոնակայանը կլինի Հայաստանում։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գնահատմամբ, Հայաստանում առաքելության ստեղծումը նոր փուլ է բացում Հարավային կովկասում։ -Եվրամիությունը կշարունակի աջակցել լարվածության նվազեցման գործին, հավատարիմ է երկու կողմերի հետ սերտ աշխատանքին՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու գործում,- ասել է Բորելը։