Monday, 25 09 2023
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 25, 2023
«Խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու հստակ ժամկետներ չկան». Պեսկով
Մտահոգիչ հայտարարություն Գրանադայի հանդիպումից առաջ
Մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:59
ԱՄՆ-ն Իսրայելի համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի
13:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լեռնային Ղարաբաղից Հայաստան այս պահի դրությամբ մուտք է գործել շուրջ 4850 բռնի տեղահանված անձ

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Մոսկվա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Ռուսաստան, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Ռյաբկովի խոսքով՝ դեսպանի ժամանումից հետո կշարունակվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունները։

«Դեսպանը կժամանի, նրա հետ այս թեմայի քննարկումը, հավանաբար, կշարունակվի, առավել ևս, որ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով մենք Վաշինգտոնից հրապարակային ազդակներ ենք ստացել, որ նրա խնդիրներից մեկը լինելու է դիվանագիտական ​​հաստատությունների գործունեության պայմանների կարգավորումը: Մենք համաձայն ենք խնդիրն այդ կերպ դնելու հետ: Այլ բան է, որ դեսպանությունների գործունեության պայմանների կարգավորման և բարելավման ուղիները միշտ չէ, որ համընկնում են. մեր առաջարկի և ամերիկացիների առաջարկի միջև մեծ տարբերություն կա»:

Ռյաբկովի խոսքով՝ լարվածություն ստեղծող հարցերի շուրջ խորհրդակցությունները «կոչված են այդ անդունդը փոքրացնելու և շփման եզրեր գտնելու»:

«Առայժմ դա այնքան էլ չի հաջողվում: Եթե իսկ հաջողվում է, ապա առանձին երկրորդական հարցերի շուրջ, որոնք, մեծ հաշվով, պատշաճ կերպով չեն ազդում ընդհանուր իրավիճակի վրա», – ասել է Ռյաբկովը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը Թրեյսիի՝ դեսպանի պաշտոնում նշանակումը հաստատել Է 2022 թ. դեկտեմբերի 21-ին։ Նա դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանը։

Թրեյսին խոսում է ռուսերեն։ 2014-2017 թթ. Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում նա զբաղեցրել է խորհրդական-պատվիրակի պաշտոնը:

2019 թ.-ից Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Ջոն Սալիվանը Մոսկվայից հեռացել Է սեպտեմբերի սկզբին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում