Tuesday, 31 01 2023
15:08
Ռուսաստանը խոշոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի արևելքում
2022-ին Երևանում և ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում բնակարանների գներն աճել են
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան այցելելուց
Հայաստանում ևս ռազմականացված խաղեր կանցկացվեն․ դիմել ենք վարչապետին
Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ տնօրենի հետ
Ուղիղ. ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը. Վերաֆինանսավորման ինչ տոկոսադրույք է սահմանվել
Իսրայելում պատրաստվում են Իրանի պատասխան հարվածին
Կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար
Իսրայելի հատուկ ծառայություններն անհանգստացած են Թեհրանի հնարավոր հարվածներից՝ ի պատասխան իրանական թիրախների վրա հարձակման
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:05
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
Քոչարյանի գործով թարգմանիչը նյութեր է տրամադրել. նիստն ընդմիջվեց
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով
Հայաստանի միջազգային պահուստները 2022-ի տարեվերջին հատել են 4 մլրդ դոլարի շեմը
13:40
Կոլումբիայում ապստամբների և զինվորականների բախումների հետևանքով կա 10 զոհ
Պատրոն Դավոյին պառկացրել են ասֆալտին և բերման ենթարկել
Գիտուժ. Գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ
Կրակել են բնակելի շենքերից մեկի պատուհանների ուղղությամբ
Դալար գյուղում հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստել
Հայաստանի բանկերը 1,6 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել արտասահմանում
Հայրենիքը գոյութենական պայքարի մեջ է. Արեւմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունների հայտարարությունը
Մոսկվայում «Նժդեհ» պարախմբի համերգը խառնել է մեր թշնամիներին, նրանց գործակալներին. ՌԴ հայ երիտասարդները ընկճված են
ՃՈ երեք տեսուչ ձերբակալվել է կոպիտ խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք վերցնելու համար
Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը նահանջել է. Հոկտանյան
Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
Եգիպտոսն Հրվ. Կովկասում շահեր չունի, նրա միջնորդությունը օգտակար կլինի, բայց հարցը դրանով չի լուծվի
Ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ
Հզոր Իրանը կարող է թիկունք լինել Հայաստանին, բայց թուլացած Իրանը վտանգավոր է
12:13
Բայդենը կտրուկ մերժել է F16 կործանիչներ տրամադրել Ուկրաինային
Իշխանափոխություն. օբյեկտիվ թեմայի մեխանիկական նենգափոխումները

«Դեռ հայտնի չէ՝ ինչ սկզբունքով է դա լինելու». ՌԴ անձնագիր ունեցող հայերին նույնպես կարող է թույլ չտան լքել Ռուսաստա՞նը

Ռուսական անձնագրեր ունեցող Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիներին արգելվում է լքել Ռուսաստանը:

«Ռուս սահմանապահներն ինձ բավականին քաղաքավարի բացատրեցին, որ «դու ընդգրկված ես մոբիլիզացիոն ցուցակում, դա օրենք է, և դու իրավունք չունես արտերկիր մեկնելու մինչև փետրվարի 12-ը», – «Ազատությանը» պատմել է Ղրղզստանից Բեկբոլատը:

Ծնունդով Տաջիկստանից մեկ այլ քաղաքացու, որը փորձել է վերադառնալ հայրենիք, նույնպես հետ են ուղարկել Սուրգուտ՝ ռուսական անձնագիր ունենալու պատճառով:

Այս առնչությամբ, ռուսաստանցի հայ փաստաբան հայ-ռուսական իրավաբանների «ԱրմՌոսս» ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի լսել նման արգելքների մասին. «Մի ժամանակ խոսվում էր այն անձանց մասին, որ նոր են ընդունել ՌԴ քաղաքացիություն, պարտականություն ունեն Ռուսաստանին: Այդպիսի խոսակցություն կար, բայց որ դա արդեն ուժի մեջ է, ճիշտն ասած, տեղյակ չեմ, որովհետև հայաստանցիների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Չեմ լսել որևէ դեպք, որ ազգությամբ հայ քաղաքացուն արգելեն լքել Ռուսաստանը: Եթե այդպիսի փաստաթուղթ հրապարակվի, պետք է նայել, թե խոսքն ինչ մասին է, ինչ ձևակերպումներ կան: Պետք է պարզաբանված լինի, թե ինչ սկզբունքով են արգելում, դժվար թե դա պայմանավորված լինի ազգությամբ: Ես ուղղակի լսել էի, որ մի քանի պաշտոնյա առաջարկել էին, որ այն օտար երկրի քաղաքացիները, որոնք նոր են ընդունել ՌԴ քաղաքացիություն, ինչ-որ ձևով պետք է շնորհակալ լինեն Ռուսաստանին: Նման մի բան կար»,-ասաց նա:

Ռուբեն Կիրակոսյանի խոսքով՝ ՌԴ-ում որևէ խոսակցություն չկա մոբիլիզացիայի նոր ալիքի մասին. «Այստեղ խոսում են այն մասին, որ կարող է լինել պարզապես պլանային զորակոչ և տարիքային սահմաններն են մեծացնում: Որքան ես լսել եմ՝ այդ սահմանը դարձնում են՝ 21-35 տարեկան:  Այսինքն ստորին շեմը 18-ից բարձրացնում են 21 տարեկանի, 21 տարեկանից են ուզում սկսել զորակոչել: Բայց նաև բարձրացնում են վերին շեմը: Նաև ուզում են ավելացնել ծառայության ժամկետը: Հիմա մեկ տարի է զինծառայության ժամկետը, ուզում են երկու դարձնել»,-ընդգծեց փաստաբանը:

Հարցին՝ հիմա կա՞ն դեպքեր, որ անօրինական կերպով քաղաքացիներին, այդ թվում՝ հայաստանցիներին, փորձել են զորակոչել բանակ, նա պատասխանեց. «Դե դա վերաբերում էր մոբիլիզացիայի օրերին: Հետո դա անցավ, Պուտինն ինքը հայտարարեց, որ եղել են մեծ քանակությամբ անարդար երևույթներ, որ համակարգը պատրաստ չի եղել: Զինկոմիսարների վրա պլան էին դրել, բայց չէին բացատրել, թե ինչ հիմքով մարդկանց հավաքագրել, դրա համար անօրինականություններ էին եղել: Հիմա հայտարարում են, որ փորձում են համակարգն ուղղել, որ ավելի արդյունավետ աշխատի: Շատ բան չեն հրապարակում և պարզ չէ:

Ես այստեղ մի քանի սպաների հարցրել եմ, ասում են, որ այն ժամանակ մոբիլիզացիա էր և մեծ քանակով զինուժի կարիք կար, բայց հիմա այդ հարցը կայունացրել են: Անգամ հիմա նշվում է, որ այն ժամանակ մոբիլիզացվածներից շատերը դեռ չեն էլ անցել ծառայության, դեռ նախապատրաստման ճամբարներում են գտնվում»:

Ռուբեն Կիրակոսյանն անդրադարձավ նաև Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, թե այն ՌԴ քաղաքացիները, որոնք լքել են կամ կլքեն երկիրը, նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումներ կլինեն, չեն թողնի վերադառնալ. «Ոչ մի նորություն չկա այդ մասով: Այո, խոսվեց դրա մասին, բայց հետո երևի հասկացան, որ մարդու սահմանադրական իրավունքների խախտում է: Գուցե ինչ-որ ձևով կսկսեն սանկցիաներ կիրառել լքողների նկատմամբ, բայց այս մասին դեռ չկա որոշում, թե դա ինչպես անել: Բայց որ ՏՏ ոլորտի մասնագետներին փորձում են հետ հրավիրել, դա փաստ է, քանի որ կարիքը կա: Հիմա ուզում են նրանց տարկետման իրավունք տալ, որ հանգիստ վերադառնան»:

Հարցին, թե հայերից շատ կա՞ն, որ փորձում են վերադառնալ Հայաստան՝ գիտակցելով, որ պատերազմը կարող է տարիներ ձգվել, փաստաբանը պատասխանեց. «Պատերազմի սկզբին վերադարձողների շատ մեծ ալիք առաջացավ ՌԴ-ից Հայաստան: Բայց հետո այդ իրավիճակը շտկվեց: Ես եզրակացության եկա, որ ճգնաժամային պահին Ռուսաստանը լքեցին այն մարդիկ, որոնք այդքան արմատավորված էլ չէին: Մնացին նրանք, որոնք ավելի հիմնավորված են, ավելի խորն են ամեն ինչ ընկալում: Ճիշտն ասած, այստեղ հայկական համայնքի նույնիսկ դեմքը մի քիչ փոխվեց, հիմա ավելի կիրթ է, ընտրյալ է, անհասկանալի թափառողները չեն էլ երևում արդեն, որոնք ինչ-որ արկածախնդրային հիմքերով էին ՌԴ-ում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում