
Բրազիլիայի և Արգենտինայի իշխանությունները կսկսեն աշխատել միասնական արժույթ ստեղծելու ուղղությամբ. հայտարարել են երկու երկրների նախագահներ Լուլա դա Սիլվան և Ալբերտո Ֆերնանդեսը արգենտինական «Perfil» շաբաթաթերթում կիրակի օրը՝ հունվարի 22-ին, հրապարակված համատեղ հոդվածում։
«Մենք որոշեցինք շարունակել քննարկել ընդհանուր հարավամերիկյան արժույթի գաղափարը, որը կարող է օգտագործվել ինչպես ֆինանսական, այնպես էլ առևտրային գործարքների համար՝ նվազեցնելով ծախսերը և մեր արտաքին կախվածությունը»,- ասված է հոդվածում։