Գերմանիայի կառավարությունը չի միջամտի Լեհաստանից Ուկրաինա գերմանական «Leopard 2» տանկերի մատակարարմանը. կիրակի օրը՝ հունվարի 22-ին, ֆրանսիական «LCI» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը։
Ըստ նախարարի՝ Վարշավան պաշտոնական խնդրանքով չի դիմել Բեռլինին՝ սեփական պաշարներից Ուկրաինա գերմանական տանկեր ուղարկելու համար։