Wednesday, 01 02 2023
Նախարարն անդրադարձել է վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ
Վահե Ղազարյանը հույս է հայտնել,որ Միացյալ Թագավորությունը կաջակցի ՆԳ-ում իրականացվող բարեփոխումներին
Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված չստուգված տեղեկության հանրայնացումը․ հայտարարություն
ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը կալանավորվել է
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
Եղեգնուտի հարակից անտառից ապօրինի հատել էր 30 կանգուն ծառ. Գուգարքի ոստիկանների բացահայտումները
ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
Հետաքրքիր հանդիպում՝ Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ
00:00
Հարավային Կորեան կարող է Թուրքիայում 4 ատոմակայան կառուցել
Հունգարիան Էրդողանին խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրել
23:30
ԱՄՆ-ն «Bradley» զրահամեքենաների առաջին բեռնաքանակը ուղարկել է Ուկրաինա
23:15
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի առաջնորդին
23:00
Լավրովը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները
Կայացել է Հայ-իրանական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունների ընթացքը մշտադիտարկող հանձնախմբի նիստը
Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին: Լարսը բաց է
Լաչինի հարցն արդեն միջազգայնացվել է. Ադրբեջանը խճճվել է, օրակարգ է փոխում
21:58
ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հարցը օդից կախված վիճակում է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանն ամեն կերպ պետք է խուսափի «3+3»-ին մասնակցությունից
21:30
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին միացնել ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի միջև շփումներին. Լավրով
Լրտեսություն՝ նվերների դիմաց․ դավաճանը բացահայտված է
21:10
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային գործադուլ է անցկացվում
Արցախի ՄԻՊ-ը Թեհրանում ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը ՀՀ ՆԳ նախարարության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին
Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում

Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին․ այն շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC Hard Talk–ին: Հիշեցնեմ, որ նման հարցազրույցներ ՀՀ պաշտոնյաներից ունեցել են Զոհրապ Մնացականյանը և Նիկոլ Փաշինյանը: Չեմ հիշում դեպք, որ Արցախից որևէ պաշտոնյա հարցազրույց ունենա այս հաղորդման շրջանակներում: Չեմ տեսել նաև, որ ադրբեջանցի պաշտոնյա հյուրընկալվի այս հաղորդմանը: Իսկապես բարդ ձևաչափ է, հնչող սուր, ոչ հաճելի հարցեր և պատասխանելու շատ քիչ ժամանակ:

Ոչ զարմանալիորեն, հարցազրույցի մասին առաջինը գրել են ադրբեջանական աղբյուրները: Հարցազրույցը դեռ չի տեղադրվել BBC–ի յութուբյան ալիքում: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ Վարդանյանը խոսել է բլոկադայի, դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին: Վարդանյանը նշել է, որ Արցախում հայերն ապրում են հազարամյակներով:

Նա նշել է, վերջին 35 տարիներին հայերը համառ պայքար են մղում անկախության ճանաչման համար: Նշել է, որ Արցախը երբեք չի եղել ներկայիս Ադրբեջանի մաս: Արցախը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն: Նա խոսել է Արցախի ու Ադրբեջանի քաղաքական համակարգերի տարբերությունից և շեշտել, որ եթե Արցախում արդեն չորս ղեկավար է փոխվել, ապա Ադրբեջանում տասնամյակներով նույն ընտանիքն է ղեկավարում երկիրը: Կրկին շեշտել է, որ պատրաստ են բանակցությունների, պատրաստ են ապրել որպես հարևաններ, բայց չեն լինի Ադրբեջանի մաս: Նա նշել է նաև միջազգային հանրությունից եկող օգնության մասին: Հնչել են հարցեր նրա անձի հետ կապված, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների մասին:

Հարցազրույցի վերջում Վարդանյանը ասել է, որ անկախ նրանից կզբաղեցնի պաշտոն, թե չէ, ինքը կմնա Արցախում, քանի որ եկել է Արցախ՝ մարդկանց կողքին լինելու և այս փորձությունները միասին հաղթահարելու նպատակով:

Կարծում եմ այս հարցազրույցը և հնչած մտքերը շատ կարևոր են Արցախի շրջափակման ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակի ներկայացման առումով: Վստահ եմ, որ հարցազրույցը շուտով հասանալի կլինի յութուբյան ալիքով: Բայց քանի որ սա շատ է նյարդայնացրել ադրբեջանական կողմին, առաջինը նրանք են գրել ու հրապարակել հարցազրույցի բովանդակությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում