Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանը կրկին աղմկում է․ Հայ աստղերը՝ Արցախի կողքին․․․

Ադրբեջանը բողոք է հղել թենիսի միջազգային ֆեդերացիա, պահանջելով պատժել հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովին։ Վերջինս Ավստրալիայի բաց առաջնությունում 1/16-րդ եզրափակչում տարած հաղթանակից հետո մրցաշարը նկարահանող տեսախցիկի վրա գրել էր․ «Արցախ, ուժեղ մնա» գրությունը։ Հաջորդ հաղթանակից հետո արդեն Խաչանովը կրկին տեսախցիկի վրա գրել էր․ «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ: Արցախ, եղիր ուժեղ»: «Թենիսում տեսախցիկի վրա գրելը յուրահատուկ ավանդույթ է, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան նամակ է ուղարկել Միջազգային ֆեդերացիա, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»,- նշված է պաշտոնական հայտարարությունում։ Օրեր առաջ էլ Ադրբեջանում վայնասուն էր սկսվել այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» պաշոնական կայքին տված հարցազրույցում պատմելով Հայաստանի մասին գծել էր նաև մեր երկրի քարտեզը։

Մասնավորապես, Մխիթարյանը թղթի վրա նկարել էր Հայաստանի և Արցախի քարտեզը, որի վրա նշել էր Երևանը, ասելով, որ կարիերայի ավարտից հետո կցանկանար վերադառնալ Երևան։ Մեր ֆուտբոլիստի այս քայլը Ադրբեջանում որակել են սադրանք։ Ավելին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր հղել ՈւԵՖԱ, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, պահանջելով պատժել հայ ֆուտբոլիստին։ Ադրբեջանցիների պնդմամբ Մխիթարյանն թղթի վրա Արցախը ներկայացրել էր որպես Հայաստանի մաս։ Ադրբեջանական կողմը նշել էր նաև, որ հայաստանցի ֆուտբոլիստը «Ինտերը» ֆուտբոլային ակումբին ուղղակի օգտագործում է իր կեղտոտ նպատակներն իրականացնելու համար։ Անցյալ տարվա փետրվարին Ադրբեջանի չեմպիոնի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը բողոք էր կներկայացրել ՈւԵՖԱ, փետրվարի 17-ին Մարսելի «Վելոնդրոմ» մարզադշատում Կոնֆերենցիաների լիգայի 1/16-րդ եզրափակչի «Օլիմպիկի» դեմ մրցավեճում հայերի կողմից իրականացրած ակցիայի կապակցությամբ։ Ըստ ադրբեջանական կողմի ֆրանսահայերը սադրանք էր կատարել ընդդեմ Ադրբեջանի խախտելով նաև եվրոպական ֆուտբոլային գերատեսչության օրենքները։ «Մարսել»-«Ղարաբաղ» հանդիպմանը ներկա էին գտնվել բազմաթիվ հայ երկրպագուներ, որոնք ծածանվել էին Հայաստանի և Արցախի դրոշները ինչպես նաև «Արցախը Հայաստան է» գրությամբ ցուցապաստառ պարզել։ Իրավապահ մարմինները չէին խոչընդոտել մեր հայրենակիցներին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Բնական է, որ Ադրբեջանը ինչ-որ կերպ պետք է պատասխաներ Մարսելում տեղի ունեցածին, բայց․․․։ Իրականում ո՞ւմ դեմ էր բողոքել ադրբեջանական կողմը և ովքեր պետք է պատժվեին եթե նույնիսկ ՈւԵՖԱ-ն բավարարեր պահանջը։Ա յո, ՈւԵՖԱ-ի կանոնադրությանը հակասում է պաշտոնական հանդիպումների ժամանակ չճնաճված պետությունների դրոշներ ծածանելը, կամ քաղաքական բնույթի ցուցապաստառներ ցուցադրելը։ Բայց ոչ միշտ է ՈւԵՖԱ-ն դիմում պատժամիջոցների։ Տվյալ դեպքում ՈւԵՖԱ-ն կարող էր տուգանել թերևս «Մարսել» ակումբին և «Վելոդրոմ» մարզադաշտին ,բայց․․․։

ՈւԵՖԱ-ն այսպես ասած «բանի տեղ» չէր դրել «Ղարաբաղի» բողոքը։ Վստահ ենք ՈւԵՖԱ-ն «բանի տեղ» չի դնի նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքն ընդդեմ Մխիթարյանի։ Ինչ վերաբերվում է Կարեն Խաչանովի ակցիային ապա չենք կարծում, որ թենիսի միջազգային ֆեդերացիան որոշում կկայացնի հօգուտ Ադրբեջանի։ Միջազգային մարզական կառույցները ուղղակի պատեհ չեն համարում ներքաշվել ադրբեջանի քաղաքական էժանագին մանիպուլյացաների մեջ։ Պետք է արձանագրենք, որ «աստղերի» կողմից նման կցիաներ իրականացնելը պայքարի միջոց է։

Այո, շատ ավելի ոգևճնչող կլիներ, որ Արցախն իսկապես Հայաստանի մաս կազմեր և նպանատիպ ակցիաներ իրականացնեին ադրբեջանցիները։ Յուրաքանչյուր հայի երազանքն է, որ նման ակցիաների կարիքը այլևս չլինի, բայց․․․։ Դրանք շարունակվելու են։ Շարունակվելու են այնքան ժամանակ քանի դեռ սայլը տեղից չենք շարժել։ Շարունակվելու են այնքան ժամանակ քանի դեռ արդարությունը չի հաղթել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում