Sunday, 28 05 2023
Մոտ ապագայում կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել Բաքվի և Երևանի միջև. Ալիև
Արևմտյան աջակցություն հնարավոր է միայն, երբ Հայաստանը լքի ռուսական խորտակվող «Տիտանիկը»
ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը այցելել է Սարդարապատի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել
Եթե Տիգրանաշենը տան, ամբողջ Հայաստանի համար է խնդիր լինելու
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության համար. Արցախի նախագահ
Ոչ թե արյուն, այլ դատաստան. ինչի կարիք ունի հանրությունը
12:45
Իրանի պաշտպանության նախարարությունը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել
12:30
Ֆրանսիայում ցույցերը նոր թափ են առնում
12:15
Սեուլն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը կքննարկի տեղում իրավիճակն ուսումնասիրելուց հետո
12:00
Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
11:45
«Քիշնևի գագաթնաժողովը մեզ հնարավորություն կտա աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին»․ Մակրոնը՝ Ալիևին
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Որոշակի իրադարձությունների դադարեցումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՀՀ տնտեսության համար
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
Ադրբեջանի առաջարկն, իհարկե, չի ընդունվի, դիմումն էլ, որ ներկայացրել են Եվրոպական դատարան, վստահ եմ` կմերժվի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով
ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ
09:45
Աֆղանստանում 2,3 միլիոն երեխա կանգնած է թերսնման վտանգի առաջ. ՄԱԿ
Ուղիղ. Առաջին Հանրապետության 105-ամյակը՝ Սարդարապատի հուշահամալիրում
09:15
Առաջիկա 5 տարիներին մոլորակի ջերմաստիճանը նոր ռեկորդներ կսահմանի. ՄԱԿ
Բացահայտում, որ անհրաժեշտ է Հայաստանի հանրությանը հաղորդուղիների թեմայով
00:00
Գերմանիայում ուկրաինացի զինվորականները սկսել են վարժանքները ամերիկյան «Abrams» տիպի տանկերի վրա
Ադրբեջանի քաղաքացին չի կարող քշել Ֆիզուլի և «պիկնիկի» նստել Վարանդայի ջրամբարի ափին
«Նրանց մեծագույն առաքելությունը խանութներում գաղտնագողի ու վախվորած լուսանկարելն ու դրանք հրապարակելն է»․ Արցախի պետնախարար
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունը 34-ամյա բնակչի մահվան պատճառ է դարձել
Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը պարտավորություններից շեղվելու փորձ է․ ՀՀ ԱԳՆ
Վթարի ենթարկված պատանի ըմբիշներին խիստ անհրաժեշտ է արյուն

Հարցեր. ինչն է բերել Կլաարին Երևան կամ ինչ է Երևան բերել Կլաարը

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ նպատակը մնում է Հայաստան Ադրբեջան համապարփակ կարգավորումը», Երևան ժամանելուց առաջ գրել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ինչ օրակարգով կամ առաջարկներով է Երևան գալիս Կլաարը, հայտնի չէ, գուցե դրանք որոշակի ուրվագծվեն երևանյան հանդիպումների մասին հաղորդագրություններում կամ դրանց տողատակերում:

Ընդհանուր առմամբ, Կլաարը կարո՞ղ է Երևան այցի միջոցով փորձ անել այսպես ասած վերականգնել բրյուսելյան ձևաչափը, որի լուծարման մասին իհարկե ոչ ոք չի հայտարարել ոչինչ, բայց որը փաստացի արգելակվեց այն բանից հետո, երբ Երևանը անհրաժեշտ համարեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հանդիպումը անցկացնել քառակողմ՝ նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, իսկ Բաքուն հրաժարվեց դրանից, հայտարարելով, որ Ֆրանսիան անաչառ չէ: Իսկ 2022 թվականի դեկտեմբերի 7-ի հանդիպման պայմանավորվածությունը կայացվել էր նույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, հենց Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ ձևաչափով ու Երևանի դիտարկումը միանգամայն տրամաբանական ու հիմնավոր էր՝ եթե պայմանավորվածությունը եղել է քառակողմ, ուրեմն հանդիպումն էլ պետք է լինի ըստ պայմանավորվածի: Ադրբեջանը հրաժարվեց, հանդիպումը չեղավ, փոխարենը սրվեց իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ:

Դա հի՞մք է եզրակացնելու, որ Բաքուն Լաչինի ուղղությամբ սադրանքի համար էլ չեղարկեց Բրյուսելի գործընթացը, թե՞ հակառակը՝ Բրյուսելը մեծ հաշվով արգելակեց Ֆրանսիան, իսկ Բաքուն ի պատասխան դրա գնաց Լաչինի սադրանքի: Այս հանգամանքներից է կախված, թե ինչ օրակարգով է Երևան գալիս Տոյվո Կլաարը՝ Հայաստանին հորդորելու, որ համաձայնի առանց Ֆրանսիայի եռակողմ բրյուսելյան հանդիպա՞ն, թե՞ Շարլ Միշելի հատուկ ներկայացուցիչն ունի այլ առաջարկներ: Կլաարը վերջին անգամ Հայաստանում եղավ դեկտեմբերի սկզբին, հենց բրյուսելյան հանդիպման չեղարկումից հետո: Հայաստանից նա մեկնեց Անկարա, որտեղ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ Անկարան ունի հետաքրքիր առաջարկներ: Այդ ամենին հաջորդում է Լաչինի միջանցքի ավելի քան 40-օրյա արգելափակումը : Ի՞նչ է ուզում Կլաարը Երևանից: Ընդ որում, ուշագրավ է, որ նա Երևան է ժամանում գործնականում զուգահեռ այն որոշման, որ Եվրամիությունը պետք է կայացնի Հայաստանում քաղաքացիական դիտորդական երկարաժամկետ՝ երկամյա առաքելության տեղակայման առնչությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի մշտադիտարկման համար: Կլաարը այդ որոշման հարցում պայմա՞ն է բերել Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում