Ադրբեջանը բարձրացրել է իր ախորժակը․ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Դավիթ Թինոյանը՝ ընդգծելով, որ Բաքուն ընդգծված քաղաքականություն է վարում տարածաշրջանում:
Պատմաբանը կարծում է, որ պատմական այս էտապում մենք զիջում ենք Ադրբեջանին․ «Ֆաշիստական դաստիարակության մոդելը հասարակությանը պատերազմի նախապատրաստելու առումով գործուն դուրս եկավ»:
Ըստ պատմաբանի՝ Ռուսաստանը պատրաստվում է մեծ մոբիլիզացիայի, չի բավարարվելու միայն ազգային փոքրամասնություններով․ «ՌԴ մեր հայրենակիցները դեռ ժամանակ ունեն լքել ՌԴ-ն և խուսափել պատերազմին մասնակցելուց»: