ԱՄՆ–ի՝ Լոս Անջելեսի մոտ գտնվող Մոնտերեյ Պարկ քաղաքի ձեռնարկություններից մեկի տարածքում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել: Ավելի ուշ հանցագործության մեջ կասկածվողը ինքնասպան է եղել։
Ըստ ոստիկանների՝ զանգվածային սպանության մեջ կասկածվողը ինքնասպան է եղել սպիտակ պիկապում, որը ոստիկաններն արգելափակել էին հարևան Ալհամբրա քաղաքում:
Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան լրագրողներին ասել է, որ երբ ոստիկանները պիկապը շրջապատել են, ներսից կրակոց են լսել: Որոշ ժամանակ անց նրանք որոշել են ներս նայել և այնտեղ մահացած մարմին են գտել՝ հրազենային վնասվածքով։
Ոստիկանությունը պարզել է, որ զանգվածային սպանության մեջ ինքնասպան եղած կասկածյալը 72-ամյա Հու Ցան Տրանն է՝ ասիական ծագում ունեցող տեղացի։
Բացի 10 սպանվածներից, ևս 10 մարդ վիրավորվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածի պատճառն այդ մարդու և կնոջ միջև վեճն է եղել։