
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, հայտնում է «Տասսը»։
Նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել ՀԱՀ-ի Վաթերլոֆ ռազմաօդային բազայում։ Սպասվում է նրա հանդիպումը ՀԱՀ ԱԳ նախարար Նալեդի Պանդորի հետ։
Այս երկրից է սկսվում Սերգեյ Լավրովի աֆրիկյան շրջագայությունը։