Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ իր երկիրը կաջակցի Ուկրաինայի վերականգնմանը՝ ռազմական հակամարտությունն ավարտվելուց հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երբ խոսքը վերաբերում է [Ուկրաինայի] վերակառուցմանը, մենք կօգնենք դրան։ Մենք կօգնենք Ուկրաինային բոլոր ոլորտներում»,- ասել է Մակրոնը։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով ֆրանսիացի պաշտոնյաների աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիան դիտարկում է իր Leclerc հիմնական մարտական տանկերը Ուկրաինային փոխանցելու հարցը, սակայն որոշումը դեռ չի կայացվել։