
Եվրամիությունը Պերուի կառավարությանը և քաղաքական գործիչներին կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել երկրում հանգստությունը վերականգնելու համար, ասվում է ԵՄ արտաքին ծառայության խոսնակի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պերուում շարունակվում են բողոքի ցույցերը, արգելափակված է 120 մայրուղի, զոհեր կան ոստիկանների և ցուցարարների շրջանում։
«ԵՄ-ն կոչ է անում կառավարությանը և բոլոր քաղաքական դերակատարներին շտապ քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու հանգստությունը և ապահովելու ներառական երկխոսությունը՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանը և տուժած համայնքները՝ որպես ճգնաժամից դուրս գալու միջոց»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Եվրամիությունն ափսոսում է «ցույցերի սկզբից ի վեր մեծ թվով զոհերի համար»։ Դեկտեմբերի 10-ից նախկին նախագահի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում, որոնց արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 54 մարդ։