Thursday, 23 03 2023
12:45
Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին․ Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից
Բեյրութում լարված իրավիճակ է. ամեն պահի բախումներ կարող են լինել
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանն ուրանի՝ 60%-ից բարձր հարստացում սկսի
Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և նոր ստանդարտի վարձատրություն. վարչապետ
12:33
ԱՄՆ-ն մտադիր է 700 հզ. դոլարի ռազմակրթական օգնություն տրամադրել Ադրբեջանին
Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան
12:25
Ռուսաստանը չի կարողանում առաջ գնալ Ուկրաինայում
Ուղիղ․ Մամուլի ասուլիս՝ Արցախի 100-օրյա շրջափակման թեմայով
3-ամյա երեխայի որովայնից հեռացվել է 17 մագնիսե գնդիկ
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023

Բուխարեստի Առաջնորդանիստ տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Հրանտ Դինքի սպանության 16-րդ և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցների առիթով

Այս տարի լրացավ հայկական «Ակոս» թերթի խմբագիր, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկի՝ Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 16-րդ տարին և Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը:

Ինչպես տեղեկացրին Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվանից, այս առիթով թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ հունվարի 22-ին, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Օշական քահանա Խաչատրյանի, հավարտ որի տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ Հրանտ Դինքի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայորդիների, ինչպես նաև օրեր առաջ ՀՀ ՊՆ զորամասում հրդեհից զոհված 15 զինծառայողների հոգիների խաղաղության ու հանգստության համար: Արարողությանը ներկա են եղել Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Հրանտ Դինքը վառ անհատականություն էր, որը բոլոր ամբիոններից պահանջում էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, չհերքել պատմական իրողությունը և մերժողական դիրքորոշմամբ հանցակից չդառնալ երիտթուրքական ու օսմանյան իշխանություններին: Սակայն ժամանակակից Թուրքիայի իշխանություններն ընտրեցին խնդրի լուծման այլ ճանապարհ՝ սպանության, ոճրագործության և առաջավոր գաղափարներ կրող վառ անհատականությանը լռեցնելու հանցավոր ու անմարդկային ճանապարհը: Սակայն այս քաղաքական ու գաղափարական սպանությունը, ի հեճուկս Թուրքիո իշխանությունների, լիովին հակառակ ազդեցություն ու էֆեկտ ունեցավ: Հրանտ Դինքը հարյուր հազարավոր գաղափարակիցներ ունեցավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ աշխարհի զանազան անկյուններում, այդ թվում նաև բազում թուրք գաղափարակիցներ, որոնք այսօր էլ պայքարում են ավելի դեմոկրատ ու քաղաքակիրթ երկիր ունենալու երազի համար:

Իսկ 1990թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդը, հայ ընտանիքների հրեշավոր սպանություններն ու արտաքսումը միանշանակ կարող ենք կոչել ցեղասպանություն։ Ռումանիոյ հայոց թեմը և ռումինահայությունը հիշում է իր եղբայրների ու քույրերի հրեշավոր սպանության մասին, միևնույն ժամանակ հիշեցնում աշխարհին ու կոչ անում դատապարտել։ Այսօր էլ Արցախում կատարվող իրադարձությունները վկայում են, որ թշնամու ձեռագիրը չի փոխվել, ավելին՝ անփոփոխ է նաև նպատակը:

Մենք գլուխ ենք խոնարհում Բաքվի անմեղ զոհերի հիշատակի առջև և լիահույս ենք, որ հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները և ոճրագործությունները կարժանանան համապատասխան գնահատականի և կդատապարտվեն ողջ մարդկության կողմից:

Աղոթում ենք բոլոր նահատակների հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում