Tuesday, 21 03 2023
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին
00:15
ՌԴ և Չինաստանի ղեկավարները համատեղ երկու փաստաթուղթ են ստորագրել
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին

ՆԱՏՕ-ի առաջարկը Հայաստանին. Միրզոյան-Ստոլտենբերգ հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին Բրյուսելի ՆԱՏՕ կենտրոնակայանում կհանդիպի  դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ տեղեկատվական ծառայությունը: Մինչ այդ, անցնող օրերին ռեգիոնալ այցով Երևան և Բաքու էր ժամանել ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այդ մասին ՆԱՏՕ հաղորդագրության մեջ ուշագրավ է այն, որ Կոլոմինան Երևանում ընդունելության է արժանացել ընդհուպ վարչապետի մակարդակով, իսկ ահա Ադրբեջանում նրա ունեցած հանդիպումների ամենաբարձր մակարդակը՝ համենայն դեպս ըստ ՆԱՏՕ տեղեկատվության, արտգործնախարար Բայրամովն է: Ինչու՞ չի եղել Կոլոմինայի հանդիպումը Ալիևի հետ:

ՆԱՏՕ-ն չի ունեցել նրան փոխանցելու որևէ բա՞ն, թե՞ Ալլիևը չի հանդիպել ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչին, համարելով, որ դա այլևս իր «ռանգը» չէ, իր համար դա «ցածր» աստիճան է: Այդ հարցի պատասխանը կարող է որոշակիորեն կապակցված լինել հունվարի 23-ին Բրյուսելում սպասվող Միրզոյան-Ստոլտենբերգ հանդիպման հետ: Համենայդեպս հետաքրքրական է, որ Կոլոմինան Բաքվում չի արժանանում բարձր մակարդակի ընդունելության, իսկ նրա ռեգիոնալ այցից հետո Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ՆԱՏՕ բարձր մակարդակի պաշտոնյայի՝ գլխավոր քարտուղարի հետ:

Իսկ լինելու՞ է Ստոլտենբերգի հանդիպում Բայրամովի հետ, թե՞ ՆԱՏՕ գլխավոր պաշտոնյան առաջարկ ունի Երևանին և դրա արձագանքից է կախված՝ կլինի՞ հանդիպում նաև Բայրամովի հետ, թե՞ ոչ: Ավելին, հնարավոր է, որ Կոլոմինայի ռեգիոնալ այցը պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով և ըստ էության Ադրբեջանում բարձր մակարդակի հանդիպման բացակայությունը պայմանավորվածծ է նրանով, որ չի եղել ՆԱՏՕ մոտեցումը կամ առաջարկը Ադրբեջանի հետ առանձնապես համաձայնեցնելու կարիք և դրա անհրաժեշտությունը եղել է Երևանում, ինչի շարունակությունն էլ գուցե արդեն արտգործնախարարի մակարդակով այցն է Բրյուսել և հանդիպումը Յենս Ստոլտենբերգի հետ:

Կարևորն այն է իհարկե, թե ինչ առաջարկի մասին է խոսքը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը դաշինքի անդամ ո՞ր  պետությունների անունից կամ ո՞ր պետությունների հետ փոխհամաձայնեցված է ներկայացնում այն: Մտածել, թե բոլորի, կլինի թերևս միամտություն: Կասկածից վեր է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում անգամ Ուկրաինայի պատերազմի հարցում չկա միատարություն, և ավելորդ է խոսել այլ ուղղություններով քաղաքականության մասին: Հետևաբար կարևոր է այն, թե հատկապես ու՞մ քաղաքականությունն է ՆԱՏՕ գործիքակազմով փորձում առաջ տանել Յենս Ստոլտենբերգը, և ինչպես է օրինակ դրան վերաբերում Ֆրանսիան՝ Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքով, և օրինակ ՆԱՏՕ մեկ այլ անդամ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ իր ռազմական դաշնակցությամբ և Ֆրանսիայի հետ էքզիստենցիալ դիմակայությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում