Wednesday, 24 04 2024
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան

Նոր նախարարությունը պետք է հասնի այդ «պատերազմի» ավարտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելով ներքին գործերի նորաստեղծ նախարարություն և լսելով ոստիկանության նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, հանձնարարել է շարունակել այն գործողությունները, որոնք նպաստում են ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը: Հայաստանում առաջիկայում թերևս հայտնի կլինի, թե ինչ վիճակագրություն է այդ առումով 2022 թվականի համար: Դատելով անյլա տարվա լրահոսից, պատկերը լինելու է մեղմ ասած մտահոգիչ: Հայաստանի ճանապարհներին ամեն տարի զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ, բազմաթիվ քաղաքացիներ ստանում են հաշմանդամություն, ծանր վիրավորվում են: Դժբախտաբար, ինչպես առիթ եմ ունեցել գնահատելու՝ Հայաստանի ճանապարհներին մեկ այլ պատերազմ է, որը խլում է բազմաթիվ մարդկային կյանքեր, ու չի նշմարվում այդ պատերազմի ավարտ:

Եվ հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ գործողություններ են կատարվում պատկերը փոխելու և այդ «պատերազմն» ավարտելու համար, դրանք համարժե՞ք են խնդրի մասշտաբին, թե՞ այսպես ասած ստանդարտի մեջ են, ինչը մեղմ ասած բավարար չէ այն նոր իրողությունների պայմաններում, որ գոյություն ունեն ներկայիս ժամանակաշրջանում: Իսկ դրանք չեն սահմանափակվում լոկ ավտոմեքենաների թվի աճով, ինչը բնականաբար օբյեկտիվորեն բարձրացնում է պատահարների հավանականությունը, եթե դրանց զուգահեռ չի աճում երթևեկության անվտանգության մասնակիցնների գիտակցումը, եթե չի աճում երթևեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերի աշխարհագրությունը, ճանապարհների կահավորումից և լուսավորումից, մինչև երթևեկության մասնակիցների պատրաստվածություն և երթևեկության մշակույթի ձևավորում:

Բանն այն է, որ այլ է ներկայիս մարդու հոգեբանությունը, ինչը պայմանավորված է տեղեկատվական դարաշրջանով: Ներկայիս վարորդը ամենևին այն վարորդը չէ, որ կար անգամ տասը տարի առաջ: Ու ցավոք սրտի այդ հոգեբանական փոփոխությունները ամենևին երթևեկության անվտանգության օգտին չեն: Ըստ այդմ, երբ խոսվում է ՃՏՊ-ների նվազմանն ուղղված գործողությունների մասին, պետք է նախ հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի դրանց ամբողջությունը: Ցավոք, վիճակագրության մասշտաբը, ինչպես նաև երթևեկության ընդհանուր համախառն պատկերը այնպիսին է, որ թույլ է տալիս խոսել ամբողջական ռազմավարական պայքարի բացակայության մասին: Այդ իմաստով, ներքին գործերի նորաստեղծ նախարարության գերխնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի հանրապետության ճանապարհներին «պատերազմի» շուտափույթ ավարտին հասնելուն ուղղված գործողությունների արագ և օպերատիվ մշակումն ու իրականացումը, որը պետք է ներառի թե վերահսկիչ և պատժիչ, թե կանխարգելիչ գործողությունների համակարգված ամբողջություն, ներառյալ ճանապարհային անվտանգության աստիճանը բարձրացնող կահավորումը, այդ նպատակի համար ուսումնասիրելով համաշխարհային լավագույն փորձը, բայց այն Հայաստանում ոչ թե կրկնօրինակելով, այլ ադապտացնելով տեղի մտահայեցողական, հոգեբանական, նաև սոցիալ-տնտեսական իրողությունները հաշվի առնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում