Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կլիմայի փոփոխության դեմ պայքարը համեմատել է Երկրորդ աշխարհամարտի հետ

Դեռևս հնարավոր է հասնել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի նպատակին և թույլ չտալ ջերմաստիճանի բարձրացում ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանից ավելի, բայց դրա համար անհրաժեշտ է այս խնդրին վերաբերվել՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին հասնելուն:

Այս մասին հայտարարել է կլիմայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին՝ այսօր ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Մենք տակավին չենք կորցրել (խմբ.՝ ջերմաստիճանի բարձրացումը ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում պահելու) հնարավորությունը: Դեռևս կա դրան հասնելու հնարավորություն, եթե դրան վերաբերվենք որպես իրական մարտահրավերի, ճիշտ այնպես, ինչպես (խմբ.՝ հաղթանակի Էինք ձգտում) Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Այն ժամանակ մենք հասկանում Էինք, որ հաղթելու համար, ինչում բնավ համոզված չԷինք 1943թ.-ին, անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել երկնքում, ծովում …, և մենք դա արեցինք», – մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը: Պաշտոնյան հիշեցրել է, որ բոլոր արտանետումների 80%-ի համար պատասխանատվություն են կրում 20 համաշխարհային տնտեսությունները։ «Խնդիրը լուծելու համար նախ պետք է վստահ լինել, որ այդ բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Բրազիլիան, կանեն այն, ինչ պետք է։

Նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և լուծում փնտրեն, բայց դրա համար հատկացված ժամանակն սպառվում է», – ասել է Քերին։ Կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը չի կասկածում, որ աշխարհը կանցնի ցածր ածխածնային տնտեսության, բայց վստահ չէ, որ դա տեղի կունենա ժամանակին և մոլորակին թույլ կտա խուսափել «ամենասարսափելի հետևանքներից, որոնք կազդեն միլիոնավոր մարդկանց վրա»։ «Կլիմայի փոփոխություններից առավել տուժած 20 երկրներից 17-ը գտնվում են Աֆրիկայում», – հավելել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում