Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Կովկասը պարուրող առանցքային երկու «գիծ» հյուսիսում և հարավում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետի պաշտոնին վերադարձած Բենիամին Նաթանյահուի հետ: Ըստ հաղորդագրության Նաթանյահուն ու Սալիվանը քննարկել են Իրանի հարցն ու Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերության կարգավորումը: Անկասկած է, որ երկու հարցը գործնականում նաև բավականին կապված են իրար, որովհետև ՍԱ-Իսրայել հարաբերության կարգավորումը թերևս դիտարկվում է նաև Իրանի հանդեպ ճնշման ռազմավարության համատեքստում: Եվ խոսքը ոչ միայն ՍԱ, այլ նաև մյուս արաբական երկրների հետ Իսրայելի հարաբերության կարգավորման մասին է, որի գործընթացը սկսվեց դեռևս Թրամփի նախագահության շրջանում: Միաժամանակ, Իրանն էլ արտահայտվում է Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունը կարգավորելու օգտին, թեև նաև նշում, որ Էր Ռիյադը վերջին շրջանում չի դրսևորում բավարար պատրաստակամություն: Միով բանիվ, իրավիճակը մերձավորարևելյան-ծոցի ռեգիոնում բավականին բարդ է և դրա առանցքում Իրանի հանդեպ հնարավոր զարգացումներն են, հաշվի առնելով այն, որ ԱՄՆ հայտարարում է այդ երկրի հետ միջուկային գործարքի վերականգնման հարցն այլևս առաջնահերթություն չդիտելու մասին: Դրան զուգահեռ Նաթանյահուի վերադարձը Իսրայելի վարչապետի պաշտոնին, նշանակում է Իրանին միջուկային սպառազինության հնարավորություն թույլ չտալու հարցում ամենաարմատական դիրքորոշման վերադարձ:

Սրա ֆոնին հարկ է հիշատակել նաև այն, որ դեռևս նախորդ տարի ամռանը Իսրայել այցի ընթացքում նախագահ Բայդենն ու այդ երկրի վարչապետ Յաիր Լապիդը ստորագրեցին Երուսաղեմի հռչակագիր, որում խոսվում է նաև Իրանի միջուկային սպառազինության հեռանկարը կանխելու հարցում «ամբողջ ուժն» օգտագործելու հաստատակամության մասին:

Սալիվանը Նաթանյահուին հայտնում է, որ եկել է ժամանա՞կը, թե՞ հակառակը՝ դեռ ժամանակը չէ, հաշվի առնելով այն, որ Նաթանյահուն արդեն իսկ հասցրել է անել կոշտ արտահայտություններ և խոսել ընդհուպ Իրանին հարվածի պատրաստ լինելու մասին: Բացի ինքնին կարևոր լինելուց զատ, այդ հանգամանքը առավել մեծ նշանակություն ստանում է այն զարգացումների ֆոնին, որ նշմարվում են ուկրաինական ուղղությամբ: Իսկ այնտեղ կարծես թե մոտենում է պատերազմի բավականին մասշտաբային փուլ, հատկապես նկատվող զարգացումների բերումով: Ռուսաստանում արդեն իսկ արձանագրվում է իրողություն, երբ պաշտպանության նախարարությունը հակաօդային պաշտպանության կայաններ է տեղակայում Մոսկվայի բազմաբնակարան շենքերի տանիքներին: Դրան զուգահեռ, Արևմուտքը հայտարարում է Ուկրաինային տանկեր ու Պատրիոտ ՀՕՊ համակարգեր տրամադրելու մասին, նշելով, որ պատերազմը Ուկրաինայում մտնում է վճռորոշ փուլ, իսկ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի հրամանատար է նշանակում թիվ մեկ զինվորականին՝ ՌԴ ԳՇ պետ Գերասիմովին: Կողմերը կարծես թե պատրաստվում են վճռական «ճակատամարտի», գուցե ապոկալիպսիսին ընդառաջ, իսկ գուցե որևէ մեծ դադարի: Համենայն դեպս հետաքրքրության է արժանի նաև այն, որ ամերիկյան հեղինակավոր մամուլը տեղեկություն հայտնեց ԿՀՎ ղեկավար Բերնսի Կիև գաղտնի այցի և Զելենսկու հետ հանդիպման մասին: Այդ տեղեկությունը ուշագրավ է նաև նրանով, որ ՌԴ հետախուզության պետ Նարիշկինը դրանից մեկ օր առաջ խոսել էր շաբաթներ առաջ Անկարայում Բերնսի հետ հանդիպման օգտակարության մասին, նաև չբացառելով նոր հանդիպման հնարավորությունը: Կստացվի, որ լինելու դեպքում այդ հանդիպումը կլինի Բերնսի՝ Կիև այցից հետո: Կասկածից վեր է, որ վերը թվարկածս երկու իրողությունները՝ Իրանի հարցի ամերիկա-իսրայելական քննարկումը և ուկրաինական ուղղությամբ թեժացման նախադրյալները՝ որտեղ առանցքային գիծ է ռուս-իրանական գործակցությունը, որն էլ խոչընդոտելու հաստատակամության մասին ի դեպ հայտարարում է ԱՄՆ-ն: Այս ամենը էական ազդեցություն են գործելու նաև կովկասյան ռեգիոնում իրադրության և իրադարձությունների զարգացման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում