Friday, 24 03 2023
17:30
ԿԺԴՀ-ն հայտարարել Է «ռադիոակտիվ ցունամի» առաջացնող զենքի փորձարկման մասին
Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև
ԵՄ դիտորդական առաքելության զեկույցը հրապարակային չէ. Արարատ Միրզոյան
17:00
Չարլզ III-ը հետաձգել է այցը Ֆրանսիա՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի պատճառով
Ագրեսիա, չվերադարձվող ռազմագերիներ․․․ Միրզոյանը ներկայացրեց ԱԳՆ 2022 զեկույցը
16:50
Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»
16:40
Մոլդովայում ռումիներենը պետական լեզու ճանաչող օրենքն ուժի մեջ է մտել
16:30
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Փնտրենք դաշնակիցներ, բայց նախ լինենք սեփական ուժերի դաշնակիցը
16:18
Չինաստանը ԱՄՆ-ին սպառնացել է հետևանքներով՝ Հարավչինական ծովում ամերիկյան ռազմանավի գործողությունների պատճառով
Ուղիղ․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
16:10
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին
Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը
16:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցում է «Ջուրը կայուն զարգացման համար» խորագրով համաժողովին
Միջազգային խաղաղապահներ Արցախ կարող են գալ միայն ՄԱԿ ԳԱ որոշմամբ. ՌԴ ներկայությունը անհնար է դարձնում նման որոշում կայացնելը
16:00
Գերմանիայում քաղաքացիների 75%-ը դեմ է արտահայտվել ամառային և ձմեռային ժամանակի անցմանը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ալիևը ցայտնոտային իրավիճակում է, որովհետև Հայաստանը չընկրկեց
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը՝ El Mundo թերթին
Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ N զորամասում
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ Արման Բաբաջանյան
Հայկական առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում
15:30
Հունգարիան չի ձերբակալի Պուտինին
Արմավիրի 47-ամյա բնակիչը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահասի նկատմամբ
15:20
Ուկրաինայից երեխաների արտաքսումը ռազմական հանցագործություն է
15:13
Եղանակը աշխարհում Մարտ 25, 2023

Իջեցվել է հանձնարարական՝ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը․ Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«5-րդ ԱԼԻՔԻ»-ի ԵԹԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԿԱԴՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը լայն տարածվել է համացանցում եւ խիստ բացասական արձագանքի է արժանացել: Մարդիկ հատկապես զայրացած եւ վրդովված են հնչող հուսահատ, տառապանքով, ցավով լի մարդկանց ճիչերից: Այո, շատ ծանր է դա լսել, շատ-շատ ծանր…

Մի քանի լրատվամիջոց դիմել են ինձ պարզաբանումների համար, սոցցանցերում «ֆլեշմոբի» պես ինչ-որ ակցիա է սկսվել՛ Հանձնաժողովից եւ Նանձնաժողովի նախագահից պահանջում են գնահատական տալ, շտապ նիստ հրավիրել, եթերազրկել հեռուստատեսությունը, «պատժել դավաճաններին» եւ այլն:

Արձագանքում եմ: ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են YouTube-ում, եւ կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, եւ ում ձայներն են հչում:

Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետեւալն է:

1.Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ոբղերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:

2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:

Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից:

Բայց մի կարեւոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները հասկանալի են եւ ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են եւ մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՛ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: Եւ իմ այս խորհուրդը վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում