Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զերծ մնալ քաշքշուկներից ու կրկանկի վճարումներից. Կենտրոնական բանկն ու արդարադատության նախարարությունը ներդնում են նոր համակարգ

ՀՀ արդարադատության նախարարությունն ու կենտրոնական բանկը հունվարի 16-ին ստորագրել են հուշագիր, որը միտված է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կիրառվող արգելանքների, բռնագանձումների, քաղաքացիների համար իրենց վճարումների դեպքում ապաարգելադրման ժամանակահատվածի կրճատմանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց, արդարադատության նախարարի խորհրդական Լիաննա Թովմասյանը:

Ըստ նրա՝ այս հուշագրով ՀՀ արդարադատության նախարարությունը ստանձնել է պարտավորություն հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգում կատարելու համապատասխան փոփոխություններ: Սահմանվում է միասնական պրոտոկոլ, և ՀՀ կենտրոնական բանկի հովանու ներքո բոլոր բանկերը պետք է առաջնորդվեն այդ պրոտոկոլով:

«Մենք խնդիր ունեինք: Քաղաքացիներն իրենց պարտավորությունները մարում էին, սակայն դեպքեր են եղել, երբ ամիսներ շարունակ, կոնկրետ վարույթի հետ նույնականացման հետևանքով բարդություններ են առաջացել: Մասնավորապես, թեպետ կատարվել է վճարումը, սակայն կատարողական վարույթը չի կարճվել: Ըստ էության՝ սա էր խնդիրը, որի լուծման ուղղությամբ աշխատում ենք այս հուշագրով: Պրոտոկոլն արդեն մշակված է, երկու կառույցներում էլ աշխատել են թվային տեխնոլոգիաների մասնագետները»,- ասաց Թովմասյանը:

Նախարարի խորհրդականը նկատեց, որ նման խնդիրների լուծման ուղղությամբ կարևորվում է թվային գործիքակազմի ներդրումը: 2022 թվականին արդեն 13 բանկի հետ գրանցվել է ավտոմատացված հաջորդ գործընթացը: Այժմ ԿԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը հաջորդ քայլն է:

«Մենք առաջնորդվել ենք այն պրոտոտիպով, որը գործում էր վճարահաշվարկային տերմինալների դեպքում՝ դրանք են «Թելսել», «Իզիփեյ» «Իդրամ»: Այն է, երբ քաղաքացին վճարումը կատարում էր, ապա արգելադրման գործընթացը արագ էր տեղի ունենում, որովհետև քաղաքացին իր սոցքարտի տվյալները մուտքագրում էր, ինչից հետո ավտոմատ բերում էր իր կատարողական վարույթները և ըստ առաջնահերթության դրանք մարվում էին: Եվ լինում են, դեպքեր, երբ քաղաքացին վճարը փաստացի կատարած էր լինում, սակայն հաշվի առնելով, որ հնարավոր չէր որևէ կերպ նույնականացում ապահովել տվյալ վճարված գումարի և իր կատարողական վարույթների հետ, ստացվում էր, որ իր պարտավորությունների գումարը մնում էր սառեցված այնքան ժամանակ, մինչև քաղաքացին չէր զանգում, դիմում գրում, կապ հաստատում բանկի կամ հարկադիրի հետ՝ նշելով, որ վճարել է պարտքը և այն պետք է ապաարգելադրել»,- ասաց նա:

Առաջարկվող փոփոխություններով՝ գործընթացը բավական դյուրացվելու է: Քաղաքացին չի ընկնելու քաշքշուկների մեջ: Նրա վճարված գումարի ու կատարողական վարույթի նույնականացումը կկատարվի արագ և ճշգրիտ: Քաղաքացին հավելյալ գերատեսչություններ դիմելու անհրաժեշտություն չի ունենա: Աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են, բոլոր բանկերը, երբ վճարումները ընդունեն, այդ ժամանակ միատեսակ պատուհան է բացվելու, որտեղ անհրաժեշտ տվյալները պետական գերատեսչություններից գեներացվելու են:

Նա նշեց, որ այս գործընթացի ներդրումը ամբողջությամբ փակելու է առկա բոլոր ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում