Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

ԲԴԽ անտրամաբանական քայլը. Ինչու են Շիրակի դատավորները տեղափոխվում Երևան

ԲԴԽ-ի կայացրած որոշումը, որով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ 4 դատավորներ կտեղափոխեն Երևան, լուրջ վրդովմունք է առաջացրել մարզում։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ Շիրակի մարզում դատավորները կարճ ժամանակ աշխատում են, ապա տեղափոխվում են Երևան, արդյունքում նրանց գործերը, որոնք չեն ավարտվել, փոխանցում են նոր դատավորին, և ծախսված ժամանակը փոշիանում է։ «Ոչ միայն ողջամիտ ժամկերտներում չեն ավատվում, անձինք անորոշության մեջ են, մարդիկ կան, քրեական գործերն կան, որ շուրջ 8-9 տարի դատարաններում է: Ես ունեմ քրեական գործ, այս տարի կլրանա ութ տարին, 2018-ից ունեմ սկսած գործ, որը մուտք է եղել դատարան, հիմա նորից պետք է սկսենք։ Մի դատավորը գնում է, չենք հասցնում ավարտել, շրջապտույտի մեջ ենք։ Մարդիկ ասում են դատապարտեք, ավարտեք գործերը»,-ասաց նա՝ հավելելով, որ կարելի է վստահ պնդել, որ դատարանը չի աշխատում, արդարադատություն չի իրականացում՝ չհաշված ռեսուրսների վատնումը։

«ԲԴԽ-ի այս քայլն անտրամաբանական է: Եթե խնդիրն այն է, որ դատավորը Երևանում է բնակվում, բայց այդ ամենի մասին ԲԴԽ պետք է նախապես մտածի, կամ գոնե 4 տարի աշխատող դատավորին տանի, գնացածներից ամենահին դատավորը 1 տարվա դատավոր է Շիրակի մարզում։ Փաստաբանների մոտ էլ կուտակվում են հսկայական գործեր»,-ընդգծեց նա:

Շիրակի փաստաբաններից Հայկ Հարությունյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մշտապես էլ դեպքեր եղել են, որ դատավորը, ասենք, բարձրացում է ունեցել, վերաքննիչ է գնացել, կամ Երևան է տեղափոխվել, բայց դա զանգվածային բնույթ չի կրել. «Քիչ են եղել դեպքերը, որ դատավորը 6 ամիս աշխատի ու տեղափոխեն: գոնե մի քանի տարի աշխատել է, նոր տեղափոխել են: Այստեղ խնդիրն այն է, որ և արագ են փոխում, և շատ կարճ ժամանակով են դատավորներին նշանակում Շիրակի մարզում: Սա վերաբերում է և քերական, և քաղաքացիական գործերին: Ավելի շատ հեղափոխությունից հետո է այսպես, նախկինում, կարծես նման խնդիրներ չունեինք: Բացի այդ, հեղափոխությունից հետո գործերը շատացան և այդ պատճառով ևս գործերը ավելի շատ են կուտակվել: Դրա համար այսօր դատարաններն այնպես են ծանրաբեռնված, որ նույնիսկ հասարակ գործերը տարիներ են տևում: Եթե առաջ գոնե 1-2 տարի աշխատում, նոր էին տեղափոխվում, ապա այս վերջին 2 ամսվա ընթացքում 7-8 դատավոր տեղափոխեցին: Հիմա ունենք իրավիճակ, երբ քաղաքացիական գործերով 2 դատավոր տեղափոխեցին, որոնք 6 ամիս էին մեզ մոտ աշխատել: Հիմա ևս երկու քաղաքացիական դատավորներ տեղափոխում են հունվարին: Հետո էլ 4 քրեական դատավորների ԲԴԽ-ն որոշեց տեղափոխել»,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ շատ գործերով վաղեմության ժամկետներն անցնում են և մարդիկ ազատվում են քրեական պատասխանատվությունից: «Մեր մարզը փորձադաշտ են դարձրել, մարդիկ չգիտես ինչու, չեն ուզում աշխատել մեր մարզում: Հասկանում ենք, որ Երևանից են, իրենց ընտանիքները Երևանում են, դատավորին հարմար չէ Շիրակի մարզում աշխատելը, բայց ունենք նաև գյումրեցի դատավորներ, որոնց էլ լրիվ ուրիշ մարզում են նշանակել, օրինակ, Սյունիք: Մենք հիմա քննարկում ենք, թե ինչ մեխանիզմներով կարող են բարձրաձայնել, որ այս խնդրին ինչ-որ լուծում տրվի: Քրեական գործերով ամբաստանյալներ կան, որ 4-5 դատավոր են փոխել, և ամեն անգամ գործը սկսվում է զրոյից: Ի վերջո, եթե նույն վկային 5 տարի առաջ կանչեինք, կարող է շատ բաներ հիշեր, իսկ հիմա որևէ բան չհիշի և գործերի քննությունն էլ կարծես անիմաստ է դառնում: Անգամ մարդիկ ասում են՝ պատրաստ ենք դատվենք, մենակ թե դատավոր լինի, նույն բանի միջով 4-5 անգամ չանցնենք: Կամ ասենք հասարակ ամուսնալուծության կամ երեխայի ալիմենտի գործեր են, մարդիկ դիմել են ակնկալիքով, բայց կարող է դա տարիներ տևել: Ողջամիտ ժամկետ ասվածը որևէ կերպ չի իրականանում: Քաղաքացիները դրա պատճառով փաստաբանների հետ են վիճում, ասելով՝ էդ ի՞նչ գործ էր, որ տարիներ պետք է տևեր: Մենք անզոր ենք, չենք կարող ազդել ԲԴԽ-ի վրա, որ դատավոր մի փոխեք, կամ գոնե թողեք որոշակի գործեր ավարտեն, նոր գնան: Եթե նույն գործը 5-րդ դատավորին են տալիս, ստացվում է, որ էն առաջին 4 դատավորներն ինչ արել են, անիմաստ է եղել: Բայց դրա համար ռեսուրս են ծախսել, աշխատավարձ են ստացել, նամակագրություն են արել, կալանավոր են տարել-բերել: Մենք, փաստորեն, պետության գումարներն անիմաստ ծախսել ենք»,-ասաց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում