Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց բարձրագույն դատական խորհրդի մամուլի պատասխանատու Լիլիթ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ նշանակվել է Մարտիրոսյանը, քանի որ նա եղել է տարիքով ամենաավագ դատավորը։ Ըստ Շաբոյանի՝ Մնացական Մարտիրոսյանից տարեց ևս մեկ դատավոր է եղել, բայց նա հրաժարվել է պաշտոնից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մնացական Մարտիրոսյանն առաջադրվել էր որպես հակակոռուպցիոն դատարանի դատավոր, սակայն որոշ ժամանակ անց նա ինքնաբացարկ էր ներկայացրել։