Հայաստանը փորձում է դուրս պրծնել այն թակարդից, որը ստեղծել են Մոսկվան, Անկարան ու Բաքուն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով`Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխման է ենթարկվում. «Հայաստանը քաջ քայլեր է անում արևմտյան վեկտորի ուղղությամբ»:
Խուրշուդյանը հիշեցնում է` Ռուսաստանը թշնամի պետություն է և մեր թշնամու դաշնակիցն է. «Լավրովը հրաշալի բան է անում Հայաստանի համար և ընդդեմ Ադրբեջանի, մատնում է, որ Մոսկվա-Բաքու գործարք է»: