Thursday, 23 03 2023
Եթե արյուն կա, միայն գույքի վերադարձով չի կարող սահմանափակվել, նաև ազատազրկում պետք է լինի
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51 900 դոլար և 187 700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Վրաստանն ու Ռուսաստանը վիզային ռեժիմի չեղարկման և ուղիղ ավիահաղորդակցության ճանապարհին են
Հույսը չենք կորցնում, որ ՀԱՊԿ-ը ինչ-որ գործողություններ կարող է ձեռնարկել․ Ջուլհակյան
Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վարչապետի՝ «ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս գալիս» միտքը չպետք է ուղիղ ընկալել․ Հովհաննիսյան
11:53
Նավթի գներն աճել են- 22-03-23
Խաղաղության պայմանագիր լինելու է․ Նիկոլ Փաշինյան
Պենտագոնը Հայաստանի ԱԱԾ–ին ամենագնացներ է նվիրում
Բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց իրավիճակը փակուղային չէ․ Արթուր Հովհաննիսյան
Չարենցավանում ամառնոց է այրվել
Խաղաղության պայմանագրի փաստաթղթում Հայաստանի համար դեռևս կան անընդունելի կետեր․ Հովհաննիսյան
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսակիր, նվիրյալ հայորդի տիար Հայկ Տիտիզյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսակիր, նվիրյալ հայորդի տիար Հայկ Տիտիզյանը։

Լուսահոգի Հայկ Տիտիզյանը, որպես ազգասեր ու եկեղեցանվեր հայորդի, մեծ նախանձախնդրությամբ մշտապես իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանն ու շինությանը, աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգօգուտ, եկեղեցանվեր նախաձեռնությունների իրականացմանը։

Տիտիզյան բարեպաշտ ընտանիքը մեծապես աջակցել է Հայ Եկեղեցու բարեսիրական տարբեր ծրագրերի իրականացմանը, սատարել հոգևորականաց պատրաստությանն ու հայապահպանությանն ուղղված առաքելությանը, ինչի խոսուն վկայությունն է Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա-ի անվան կրթական կենտրոնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Սուրբ Ներսես Ընծայարանի նոր համալիրի կառուցումը։

Հոգելույս Հայկ Տիտիզյանը տարբեր բարեգործություններով իր զորակցությունն է բերել Հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին: Կարևոր ներդրում է ունեցել համավարակի շրջանում Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի իրականացման գործում, ինչպես և մեծապես օժանդակել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգությանը։

Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խոր վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում Տիտիզյան սգակիր ընտանիքին և աղոթում հոգելույս Հայկ Տիտիզյանի հոգու խաղաղության և հանգստության համար:

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալի բարի հիշատակին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում