Wednesday, 29 03 2023
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հուսով ենք՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը կլուծվեն կառուցողական». ՌԴ ԱԳՆ փոխնախարար
13:55
ԵՄ-ին Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի անդամակցելու հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում
Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյան
Ի՞նչ կարգի թույն է եղել, որ միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհված զինվորի ծնող
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է
15 զինծառայողների մահվան գործով կա էական հակասություն, փաստական տվյալներ ունենք․ Նորիկյան
Ավելի շատ հարցեր են առաջացել, քան պատասխաններ․ փաստաբանը՝ կացարանում զոհված զինծառայողների դիերի փորձաքննության մասին
Դատախազությունը Հրայր Թովմասյանից ու նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 բնակարան և 142 մլն դրամ
«ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա». Բայրամով
Հայաստանում ավելանում են անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիները
Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Եթե ուզում ենք պաշտպանվել թշնամուց միայն ՀՕՊ միջոցով, ապա պարտված ենք
Թուրքական ընդդիմադիր երեք կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից
Վաշտի կացարանում զոհված 15 զինծառայողների գործով նոր զարգացումներ կան
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերության մեջ պահվող հայերին
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
12:24
Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու ՌԴ հայտարարության առնչությամբ
Հռոմի ստատուտի վավերացման գինը կամ մենք ենք վճարելու, կամ վճարելու են մեզ
12:09
Անցում Mac-ին. ո՞ճ, փիլիսոփայությո՞ւն, թե՞ հարմարավետություն
Լուրերի օրվա թողարկում 12:00
12:01
Նավթի գներն աճել են – 28-03-23
Առաջին ահազա՞նգը և գործողությու՞նը Ռուսաստանից
11:45
ԵՄ-ն առանց նոր պատժամիջոցների ցանկանում է արգելափակել ռուսական հեղուկ գազի ներկրումը
«Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 29, 2023
Ռուսաստանը կարող է սահմանափակել կաթնամթերքի ներկրումը Հայաստանից
Հեղուկ գազի գինը – Մարտ 29, 2023

Սյունիքի մարզպետարան դիմած յուրաքանչյուր արցախցի ստացել է անհրաժեշտ աջակցություն. մարզպետարանի գլխավոր քարտուղար

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախ վերադառնալ չկարողացող յուրաքանչյուր արցախցի, ով դիմել է Սյունիքի մարզպետարան, ապահովվել է կեցավայրով և ստացել անհրաժեշտ աջակցություն: Այս մասին ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:

«Դեկտեմբերի 12-ից ի վեր բոլոր այն արցախցիները, ովքեր դիմել են Սյունիքի մարզպետարանում մարզպետի հանձնարարականով բացված շտաբի թեժ գծին, ապահովվել են կեցավայրով և տեղավորվել Գորիս քաղաքի հյուրանոցներում: Աջակցություն է տրամադրվում նաև սննդով ապահովման, առողջական խնդիրների, երեխաների կրթության հարցերում: Մատուցվում են նաև որոշակի հոգեբանական ծառայություններ, եթե կա դրա կարիքը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ պետական բյուջեից ավելի քան 96 մլն դրամ է տրամադրվել Սյունիքի մարզպետարանին՝ վճարելու հյուրանոցներին՝ արցախցիների կեցության համար: Ավելի վաղ մոտ 17 մլն դրամ էլ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամն է հատկացրել, գումար փոխանցողների շարքում եղել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

«Մարզերում գործող ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին: Մինչև այս պահը չի եղել այնպիսի հարց, որը մեր ուժերից վեր է՝ բացի նրանից, որ մարդիկ ուզում են Արցախ վերադառնալ»,- եզրափակեց նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում