Իշխանությունը փորձում է իր առաջ քաշած վարկածը հասարակական ճնշման տակ վերախմբագրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Ըստ Սուրենյանցի՝ ունենք կառավարման զրոյական մակարդակ․ «Սա ողբերգական, բայց նշանային դեպք է, որը բացահայտեց Փաշինյանի իշխանության «բարդակը»: Երբ փորձանքը օրինաչափություն է դառնում, նշանակում է իշխանություն չունենք: Ունենք մի իշխանական թիմ, որի պոռոտախոս ներկայացրած թվերը և սահմանի իրավիճակը ներդաշնակ չեն: Մի իշխանություն, որը զինվորին կարող է վրանի կամ թուրքի տանը թողնել, նա կարող է միայն հրաժարական տալ»: Սուրենյանցը չի կարծում, որ Փաշինյանը այն կերպարն է, որին փոխարինելու հարցում կարող ենք շատ լուրջ այլընտրանքի մասին մտածել: