Եթե Գերմանիան ընդունում է եզդիների ցեղասպանությունը, դրանով կանխարգելում է հետագա ցեղասպանությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նրա խոսքով` Եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակության վրա կարող է կարևոր ազդեցություն ունենալ Բունդեսթագի որոշումը. «Բունդեսթագի որոշումը կարող է նպաստել, որ այլ երկրներ ևս ճանաչեն եզդիների ցեղասպանությունը: Եվ Գերմանիան, և Հայաստանը կարող են կարևոր ազդեցություն ունենալ եզդիների ցեղասպանության կանխարգելման և հետևանքերի վերացման ուղղությամբ»: